ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը

Վերջին լուրերը
ՊԵԿ նախագահ կնշանակվի Էդուարդ Հակոբյանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը կնշանակվի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ:Այս մասին տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառումից։

«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,-գրել է վարչապետը։

Էդուարդ Հակոբյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար է նշանակվել 2022 թվականի դեկտեմբերին։

Օրեր առաջ՝ նոյեմբերի 18-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները և հենց նույն օրը ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Ռուստամ Բադասյանը: 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները