Հայտնաբերվել է ամենամեծ պարզ թիվը․ այն պարունակում է 41 միլիոն թվանշան

Վերջին լուրերը
Հայտնաբերվել է ամենամեծ պարզ թիվը․ այն պարունակում է 41 միլիոն թվանշան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Nvidia-ի նախկին ծրագրավորող-ինժեներ Լյուկ Դյուրանը (Luke Durant) և GIMPS (Great Internet Mersenne Prime Search) նախագիծը հայտնաբերել են մինչ օրս մարդկությանը հայտնի ամենամեծ պարզ թիվը, որը գրելու համար անհրաժեշտ է 41 միլիոն թվանշան: GIMPS-ը համաշխարհային կամավորների փորձ է՝ հայտնաբերելու Մերսենի պարզ թվերը, որոնք ունեն 2n-1 տեսքը:

Ներկայումս մարդկությանը հայտնի ամենամեծ պարզ թիվը 2^(136 279 841)-1-ն է, որը նշվում է որպես M136279841: Այս թիվը ստանալու համար անհրաժեշտ է երկուսը բազմապատկել ինքն իրենով ավելի քան 136 միլիոն անգամ, և ստացված արդյունքից հանել մեկը: Դրանից վեց տարի առաջ, հայտնաբերվել էր նախորդ ռեկորդը սահմանած M82589933 թիվը:

Նոր հայտնագործությունը հատկանշական է, քանի որ այն կատարվել է տվյալների մշակման կենտրոններում գրաֆիկական պրոցեսորների օգտագործմամբ: Գրաֆիկական պրոցեսորների ռեսուրսներն առաջինը կիրառել է Միհայ Պրեդան (Mihai Preda) 2017 թվականին. նա գրել է GpuOwl ծրագիրը Մերսենի թվերի պարզության ստուգման համար և իր ծրագրակազմը հասանելի դարձրել GIMPS-ի բոլոր օգտատերերի համար: 2023 թվականին GIMPS-ին միացավ Լյուկ Դյուրանը, և նախագծի մասնակիցները կառուցեցին ենթակառուցվածք, որն անհրաժեշտ էր Պրեդայի ծրագիրը ամպային միջավայրում մի քանի GPU սերվերների վրա տեղակայելու համար: Աշխատանքը տևեց մեկ տարի, սակայն ջանքերն արդյունք տվեցին հոկտեմբերի 11-ին, երբ Դուբլինում (Իռլանդիա) տեղակայված Nvidia A100 արագացուցիչը տվեց M136279841 արդյունքը, իսկ այն հաստատեց Սան Անտոնիոյում (Տեխաս) տեղակայված Nvidia H100-ը:

Սա հետաքրքիր վարժություն է մաթեմատիկայի սիրահարների համար և հիշեցում, որ տվյալների մշակման կենտրոնների գրաֆիկական պրոցեսորներն օգտակար են ոչ միայն արհեստական բանականության ոլորտում․ դրանք կարող են կիրառվել մեծ քանակությամբ ելակետային տվյալներ պահանջող մոդելավորման, կրիպտոգրաֆիայի և շատ այլ բնագավառներում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները