OpenAI-ի շուրջ քննարկումները, թե ընկերությունը նպատակ ունի իր գնահատված արժեքը հասցնել 150 միլիարդ դոլարի, նոր թափ են առնում: Ընկերությունը պատրաստվում է ներգրավել 6,5 միլիարդ դոլար ներդրումներ և ավելացնել իր ֆինանսական պաշարները ևս 5 միլիարդ դոլար վարկով: Այս քայլը նախատեսված է ամրապնդելու ընկերության դիրքերը նախքան հնարավոր IPO-ն:
Ըստ Bloomberg-ի, 6,5 միլիարդ դոլարը կգա մասնավոր ներդրողներից, մինչդեռ 5 միլիարդ դոլար կստացվի բանկերի տրամադրած վերականգնվող վարկերի միջոցով: Վերականգնվող վարկային գծերը հաճախ կիրառվում են մեծ կորպորացիաների կողմից՝ երկարաժամկետ ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերելու նպատակով՝ առանց ամբողջ պարտքը միանգամից մարելու անհրաժեշտության (ինչ-որ չափով նման է վարկային քարտերին):
Տեխնոլոգիական ոլորտում նման մոտեցումը նորություն չէ. նախկինում Meta Platforms-ը, Alibaba Group-ը, Uber Technologies-ը և DoorDash-ը նույնպես կիրառել են նման ֆինանսական մեխանիզմներ` նախքան IPO-ն: Բանկերը, որոնք առաջարկում են այսպիսի վարկային գծեր, հաճախ ստանում են առաջնային իրավունքներ IPO-ի ընթացքում ընկերության բաժնետոմսեր գնելու համար:
Վարկերի ներգրավումը թույլ կտա OpenAI-ին ունենալ ավելի ճկուն ֆինանսական ռեսուրսներ, ինչը կարևոր է աճող մրցակցության և հետագա ներդրումների ապահովման համար:
Կարդացեք նաև՝
- Կրիպտոարժույթների շուկան անկում է ապրել ԱՄՆ նախագահական բանավեճից հետո
- Nvidia-ն քննարկում է OpenAI-ի ֆինանսավորմանը միանալու հարցը
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: