«Ամենահայկական ու ամենախելացի» Chessify շախմատային հարթակը՝ FIDE Կորպորատիվ առաջնության հաղթող

Աշխարհի լավագույն 100 շախմատիստներից 50 -ն օգտվում է հենց այս հայկական հարթակից, և հենց ա՛յս ընկերությունն է Նյու Յորքում ստացել «Աշխարհի ամենախելացի ընկերություն»  տիտղոսը։ Խոսքն «ամենահայկական ու ամենախելացի» Chessify շախմատային հարթակի մասին  է, որն ամբողջ աշխարհում իր նորարարական լուծումներն է առաջարկում շախմատասեր հանրությանը՝ շախմատային ծրագրերում կիրառելով արհեստական բանականության նորագույն տեխնոլոգիաներ։

How2b-ին բաց չի թողնում հայկական ընկերությունների հաջողության պատմություններն ու այս անգամ կբացահայտի ստարտափի պատմությունն ու վերջերս Նյու Յորքում տարած շախմատային հաղթանակը։

- Advertisement -

Chessify  հարթակը հիմնվել է 2016 թվականին։ Այն նախատեսված է ինչպես սիրողական մակարդակի, այնպես էլ պրոֆեսիոնալ շախմատիստների համար։ Վերջիններս օրական մի քանի ժամ պետք է մարզվեն համակարգչով, և Chessify-ն իր ամպային սարքավորումների շնորհիվ հեշտացնում է այս պրոցեսը՝ հնարավորություն տալով շախմատային դիրքեր վերլուծել, նոր քայլեր գտնել տարբեր դիրքերում։

Chessify պրոդուկտի հիմնական առանձնահատկություններից են անհատական ամպային սերվերները։ Սրանք կտրուկ բարձրացնում են պրոֆեսիոնալ դասընթացների արդյունավետությունը, ինչպես նաև խնայում ուսուցման ժամանակը։

Ամենինչ, սակայն, սկսվել է սիրողական շախմատիստների համար նախատեսված  մոբայլ հավելվածից։ Հավելվածի միտքն ընկերության հիմնադիր տնօրեն Գոռ Վարդանյանին իր երեխաներին են տվել, որն էլ վերածվել է հաջողված ստարտափի։

Այս տարի Chessify-ի հերթական ձեռքբերումներից մեկը  Նյու Յորքում տեղի ունեցած FIDE կորպորատիվ շախմատի աշխարհի առաջնության մասնակցությունն էր, որտեղ նա արժանացավ  «կորպորացիաների աշխարհի չեմպիոն» տիտղոսին՝ ստանալով «Աշխարհի ամենախելացի ընկերություն» կոչումը։

FIDE Կորպորատիվ առաջնությունը շախմատի միջազգային թիմային մրցաշար է, որտեղ միմյանց հետ մրցում են աշխարհի տարբեր երկրների ընկերություններ,  այդ թվում՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից,  Շվեյցարիայից։ Մրցութին մասնակից թիմերում պետք է 3-ը լինեն ընկերության աշխատակիցներ, իսկ 1-ը՝ հրավիրյալ շախմատիստ։ Chessifyի դեպքում դա միջազգային գրոսմայստեր Գևորգ Հարությունյանն էր, ով միացավ թիմի մյուս շախմատիստներին՝ Անի Հարությունյանին,  ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Սարգսյանին և միջազգային գրոսմայստեր Զավեն Անդրիասյանին։ 

Հաղթահարելով մի քանի փուլ և մրցաշարեր, ցուցադրելով իր շախմատային հմտությունները, հայկական թիմը հասավ եզրափակիչ ու այստեղ մրցեց մեկ այլ հայկական թիմի՝ ChessMood-ի դեմ, ինչն այդքան էլ հեշտ չէր երկու թիմերի համար։

Chessify -ի մասին պատմող How2b-ի ռեպորտաժը դիետք ստորև`

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

«Ամենահայկական ու ամենախելացի» Chessify շախմատային հարթակը՝ FIDE Կորպորատիվ առաջնության հաղթող
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: