Հայ ուսանողները 4 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում

Վերջին լուրերը
Հայ ուսանողները 4 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ:

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային մասնակցել են աշխարհի 78 համալսարանների թիմերը՝ 401 ուսանող:

Երևանի պետական համալսարանը ներկայացնող Վահագն Հովհաննիսյանը, Հայկ Կարապետյանը, Արման Ֆահրադյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են ոսկե մեդալների, իսկ Համլետ Պետրոսյանն՝ արծաթե մեդալի:

Թիմային հաշվարկում Երևանի պետական համալսարանը գրավել է պատվավոր 8-րդ տեղը։

Ուսանողական միջազգային օլիմպիադայի հայաստանյան թիմը ղեկավարել է Կարեն Քեռյանը: Մարզել են Կարեն Քեռյանը, Վազգեն Միքայելյանը, Ալբերտ Գևորգյանը, Տիգրան Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել Քիմիայի միջազգային օլիմպիադայում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները