12-ամյա Գաբրիելա Հարությունյանը կպայքարի շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

Վերջին լուրերը
12-ամյա Գաբրիելա Հարությունյանը կպայքարի շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

12-ամյա Գաբրիելա Հարությունյանը պատրաստվում է իր սպորտային կարիերայի ամենակարևոր մրցաշարերից մեկին՝ շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։

Գաբրիելան 2024թ․ Հայաստանի շախմատի Մ12 տարեկան աղջիկների չեմպիոնն է, որի՝ որպես Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը հովանավորում է Բիբլոս Բանկ Արմենիան։

Գաբրիելան 5 տարեկանից զբաղվում է շախմատով։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10 և Մ12 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։

12-ամյա Գաբրիելա Հարությունյանը կպայքարի շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, Հայաստանում շախմատի հանդեպ յուրահատուկ հետաքրքրություն կա, ինչն անչափ ոգևորիչ է։

«Մենք հիանում ենք Գաբրիելայի հմտությամբ, նվիրվածությամբ և հաղթանակներով։ Հուսով ենք՝ Բիբլոս Բանկ Արմենիայի տրամադրած աջակցությունը կխթանի նրա մոտ շախմատի համար կարևոր հմտությունների զարգացումը, կօգնի բարելավել նրա վարկանիշը և նվաճել ևս մեկ չեմպիոնի տիտղոս»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

2024թ․ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Չեխիա մայրաքաղաք Պրահայում։ Գաբրիելան այս տարի Հայաստանը կներկայացնի նաև շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում և աջակցում տաղանդավոր պատանիների առաջընթացին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները