Ուորեն Բաֆեթն ավելի շատ կարճաժամկետ պետական պարտատոմսեր է կուտակել, քան ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը

Վերջին լուրերը

Լեգենդար ներդրող Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ընկերությունն այժմ ավելի շատ կարճաժամկետ ԱՄՆ պետական պարտատոմսեր (T-bills) է պահում, քան ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը (հանդիսանում է Միացյալ Նահանգների կենտրոնական բանկը): Վերջին եռամսյակային հաշվետվության համաձայն, Berkshire-ը կուտակել է 234,6 միլիարդ դոլարի կարճաժամկետ պետական պարտատոմսեր, մինչդեռ Դաշնային պահուստային համակարգը հուլիսի 31-ի դրությամբ ուներ 195,3 միլիարդ դոլարի պետական պարտատոմսեր:

Ըստ եռամսյակային ֆինանսական հաշվետվության, Berkshire Hathaway-ին հիմնականում պատկանում են երեք ամիս կամ ավելի քիչ մարման ժամկետով պարտատոմսեր՝ մեղմելու համար հավանական ռիսկերը:

- Advertisement -
Ուորեն Բաֆեթն ավելի շատ կարճաժամկետ պետական պարտատոմսեր է կուտակել, քան ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգը

Դաշնային պահուստների համակարգը կամ Ամերիկայի կենտրոնական բանկը սովորաբար պահում է մեծ քանակությամբ Պարտատոմսեր՝ որպես իր դրամավարկային քաղաքականության գործառնությունների մաս: Այն փաստը, որ Բաֆեթն այժմ ավելի շատ Պարտատոմսեր ունի, քան Դաշնային պահուստների համակարգը, կարող է ցույց տալ, որ վերջինս կրճատել է իր պահուստները, հավանաբար փողի զանգվածը կառավարելու, վարկավորմանը աջակցելու կամ տոկոսադրույքների վրա ազդելու համար: Այս կրճատումը կարող է լինել դրամավարկային քաղաքականության հետագա՝ ավելի խորը որոշումների մաս։

Պատճառներ, թե ինչու է Դաշնային պահուստների համակարգը պահում կարճաժամկետ պետական պարտատոմսեր (T-Bills)․

- Մոնետար քաղաքականության գործիք: T-Bills-ը օգտագործվում է Դաշնային պահուստների համակարգի կողմից որպես մոնետար քաղաքականության գործիք: Դրանք կարող են վաճառվել կամ գնվել շուկայում՝ փողի առաջարկը կարգավորելու և տոկոսադրույքները վերահսկելու համար: Եթե Դաշնային պահուստների համակարգը ցանկանում է նվազեցնել փողի առաջարկը և բարձրացնել տոկոսադրույքները, այն կարող է վաճառել կարճաժամկետ պետական պարտատոմսեր: Հակառակը՝ գնման դեպքում փողի առաջարկը մեծանում է, և տոկոսադրույքները նվազում են։

- Ֆինանսական կայունության ապահովում: Կարճաժամկետ պետական պարտատոմսերը շատ լիկվիդային են և քիչ ռիսկ պարունակող: Դաշնային պահուստների համակարգը պահում է դրանք՝ որպես պահուստային ակտիվներ, որոնք կարող են արագ կանխիկացվել անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսական շուկաներում անսպասելի փոփոխություններին արձագանքելու համար:

- Շուկայի կարգավորում: Դաշնային պահուստների համակարգը ներգրավված է պետական պարտատոմսերի շուկայում՝ օգնելու կարգավորել այն: Կարճաժամկետ պետական պարտատոմսեր գնելը կամ վաճառելը կարող է օգնել շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությանը:

- Հավասարակշռված բյուջե: Դաշնային պահուստների համակարգը կարող է նաև կարճաժամկետ պետական պարտատոմսերն օգտագործել որպես միջոց՝ կառավարությանը ֆինանսավորելու համար, երբ պետական բյուջեն դեֆիցիտային է: T-Bills-ի գնումը կառավարությանը հնարավորություն է տալիս ապահովել անհրաժեշտ միջոցները՝ առանց ավելացնելու տնտեսական ռիսկերը:

93-ամյա Բաֆեթը շարունակում է Berkshire-ի ռեկորդային՝ 277 միլիարդ դոլար կանխիկ միջոցներն օգտագործել պետական արժեթղթեր գնելու համար, նույնիսկ երբ վաճառում է բաժնետոմսեր: Ընկերությունը վերջին յոթ եռամսյակների ընթացքում բաժնետոմսերի զուտ վաճառող է եղել: Երկրորդ եռամսյակում Բաֆեթը վաճառել է 75 միլիարդ դոլարի բաժնետոմսեր, այդ թվում՝ կիսով չափ կրճատել է իր բաժնեմասը Apple-ում:

Բաֆեթը նախկինում նշել է, որ ճգնաժամի կամ անբարենպաստ շուկայական պայմանների ժամանակ նա կգնի պետական պարտատոմսեր աճուրդներում: Նա օգտվում է վերջին երկու տարիների ընթացքում պարտատոմսերի եկամտաբերության աճից, քանի որ տոկոսադրույքներն աճել են՝ գնաճը նվազեցնելու համար: Ներկայումս եռամսյա պետական պարտատոմսերը վճարում են մոտ 5% տոկոս:

Berkshire-ի պետական պարտատոմսերի ավելի մեծ պաշարները (որոնց դիմաց վճարվող տոկոսները տատանվում են 4,3%-ից (12 ամիս մարման ժամկետ) 5,3%-ի միջակայքում (1 ամիս մարման ժամկետ)) նպաստել են ընկերության տոկոսային եկամուտների աճին 2 միլիարդ դոլարով կամ 79%-ով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում: Բաֆեթը մայիսին կայացած ընկերության տարեկան ժողովում պետական պարտատոմսերը անվանել է «ամենաապահով ներդրումը» և երկար ժամանակ Berkshire Hathaway-ի կանխիկ միջոցները ներդրել է դրանցում:

Berkshire Hathaway-ի բաժնետոմսերը վերջին 12 ամիսների ընթացքում աճել են 17%-ով և ներկայումս արժեն 427,02 դոլար մեկ բաժնետոմսի համար: Ընկերության ավելի մեծ պաշարները, որոնք ներկայումս ստանում են տոկոսադրույք՝ տատանվում է մոտ 5,3%-ից մինչև 12-ամսյա պարտատոմսերի համար 4,3%:

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները