AI-ը կօգնի YouTube բլոգերներին վիդեո գաղափարների և վերնագրերի ստեղծման հարցում

Վերջին լուրերը
AI-ը կօգնի YouTube բլոգերներին վիդեո գաղափարների և վերնագրերի ստեղծման հարցում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

YouTube-ը փորձարկում է նոր գործառույթ, որը կոչվում է Brainstorm with Gemini, որի միջոցով բլոգերները կկարողանան նոր գաղափարներ գտնել իրենց տեսանյութերի համար, հետաքրքիր վերնագրեր ստեղծել և այլն: Նշված գործիքը ներկայացվել է Creator Insider ալիքում հայտնված տեսանյութում։

Նոր ֆունկցիայի ի հայտ գալը կարող է որոշակի առավելություններ տալ վիդեոհոսթինգին իր մրցակիցների նկատմամբ, քանի որ օգտատերերին կառաջարկվի մի բան, որը դեռ հասանելի չէ որևէ այլ տեղ: Google-ի համար նաև իմաստ ունի ինտեգրել AI բոտը YouTube-ին՝ խրախուսելու բլոգերներին ավելի շատ օգտագործել ընկերության AI գործիքները և ավելի քիչ շփվել մրցակից նեյրոնային ցանցերի հետ, ինչպիսին է OpenAI-ի ChatGPT-ն:

Աղբյուրը նշում է, որ այս տարվա մայիսից YouTube-ը փորձարկում է նմանատիպ AI գործիք, որը ակնկալվում է, որ կոնտենտ ստեղծողներին անհրաժեշտ ոգեշնչում կտա նոր տեսանյութեր ստեղծելու համար։ Brainstorm with Gemini-ն տրամադրում է նմանատիպ հնարավորություններ։

Ներկայացված ֆունկցիայի հետ կարող եք փոխազդել YouTube Studio-ի միջոցով։ Այս փուլում Brainstorm with Gemini-ն հասանելի է YouTube-ի սահմանափակ թվով օգտատերերի համար: Մշակողները մտադիր են հետադարձ կապ հավաքել թեստի մասնակիցներից՝ նախքան AI բոտի հետ ծառայության ինտեգրման ավելի լայնածավալ հասանելիության որոշում կայացնելը:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները