Լոզանի պոլիտեխնիկական ֆեդերացիայի և Կոնկուկ համալսարանի գիտնականները ստեղծել են թռչող ռոբոտ, որը թռիչքի ժամանակ թափահարում է թևերը և հանգստանալիս՝ ծալում դրանք, գրում է Hothardware-ը։
Ըստ գիտնականների՝ նման ռոբոտը, որի տեսքը ստացել են ոգեշնչվելով և ներդնելով ռնգաբզեզի (անգլ․ Dynastinae) թռչելու մեխանիզմը, կարող է օգտագործվել սահմանափակ տարածքներում՝ որոնողափրկարարական աշխատանքների համար: Ռոբոտը կարող է նստել ցանկացած մակերևույթի վրա, այնուհետև անցնել շարժման այլ ռեժիմների:

Միջատի կերպարով այս ռոբոտը ստեղծելու գաղափարը նոր չէ։ Գոյություն ունի առանձին գիտություն՝ բիոնիկա, և դրա ենթաբաժինը` բիոմիմետիկա, որը հիմնված է կենդանիներից նոր տեխնոլոգիաների համար գաղափարներ և հիմնարար տարրեր փոխառելու սկզբունքի վրա։
Օրինակ՝ Հյուսիսարևմտյան համալսարանի ինժեներների թիմը նախագծել է մի փոքրիկ ծովախեցգետնի ռոբոտ՝ լուից փոքր, որը կարող է սողալ, թեքվել և նույնիսկ ցատկել: Իսկ այ մեղվի մոդելով ստեղծված ռոբոտային անօդաչու թռչող սարքը ընդօրինակում է միջատների մարտավարությունը՝ մարտկոցի էներգիան խնայելու համար:
Այնուամենայնիվ, գիտնականները, ովքեր ստեղծել են ռնգաբզեզի նման թռչող ռոբոտը, պնդում են, որ իրենց ռոբոտը եզակի է, քանի որ այն կարող է հանգստի ժամանակ ծալել իր թևերը և բացել դրանք՝ թռչելու համար։
Ծալովի թևերով ռոբոտը, կշռում է 18 գրամ և մոտավորապես երկու անգամ մեծ է իրական ռնգաբզեզից:
Ռոբոտի թռիչքին ծանոթացեք ստորև տեսանյութում։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։