2024 թվականի հուլիսի 15-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 13-ը ներառյալ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հրապարակային առաջարկի միջոցով կտեղաբաշխի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվանական ոչ փաստաթղթային պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.
ԴԱՍԸ | Անվանական արժեկտրոնային |
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ | 100 ԱՄՆ դոլար |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ | 30,000,000 ԱՄՆ դոլար |
ՔԱՆԱԿԸ | 300,000 հատ |
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ | 48 ամիս |
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ | 7.25 % |
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ | 6 ամիս պարբերականությամբ |
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ | «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ |
«ՀԷՑ» ՓԲԸ կանաչ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2024թ. հուլիսի 03-ի թիվ N 1/253Ա որոշմամբ:
Ներդրողները ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները` ստորև ներկայացված հղումներով:
- Ծրագրային ազդագիր
- Թողարկման վերջնական պայմաններ
- Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում
- Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
- Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար
Լրացուցիչ մանրամասներ կգտնեք այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: