Աշխարհում շատ են բիզնեսները, բայց միայն ամենահաջողակներն են դառնում «միաեղջյուրներ»՝ ստարտափներ, որոնց արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:
Այս պահին աշխարհում ավելի քան 800 միաեղջյուր ստարտափ կա, սակայն վիզուալիզացիայի համար ընտրվել են ավելի քան 10 միլիարդ դոլար գնահատական ունեցող ընկերություններ՝ ըստ CB Insights-ի: 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ աշխարհում եղել է 35 նման նախագիծ, ներառյալ չինական ByteDance-ը (TikTok-ի սեփականատերը), SpaceX-ը, Stripe և Klarna ֆինթեք ծառայությունները, ինչպես նաև Revolut-ը և Grammarly-ն:
Ինֆոգրաֆիկայում ընկերությունները բաժանված են ըստ արդյունաբերության և երկրի: Ըստ Visual Capitalist-ի՝ նրանց ավելի քան 77%-ը առևտրային ծրագրեր մշակողներ կամ ֆինթեք նախագծեր են:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։