Apple-ը թարմացումներ է կատարել iOS և iPadOS 17.5.1-ում, ինչը հանգեցրել է տվյալների բազայի խաթարման, հայտնում է The Verge-ը։
Օգտատերերի նախկինում ջնջված լուսանկարները կրկին հայտնվել են Լուսանկարների գրադարանում։
iOS-ում ջնջված լուսանկարները տեխնիկապես 30 օր են պահպանվում «Վերջերս ջնջված» բաժնում՝ նախքան վերջնականապես անհետանալը։ Այս էր պատճառը, որ մարդիկ ապշեցին անցյալ շաբաթ, երբ տարիներ առաջ ջնջված լուսանկարները հանկարծակի նորից հայտնվեցին իրենց iPhone-ի ֆոտոգրադարանում:
Սա, իհարկե, գաղտնիության խնդիր է առաջացրել: Հարց է առաջանում, թե ինչպես է Apple-ը պահում լուսանկարների տվյալները և արդյոք iPhone-ի օգտատերերը կարող են իսկապես վստահ լինել, որ իրենց ջնջված տվյալները իրականում անհետանում են:
The Verge-ը բազմիցս դիմել է Apple-ին՝ հրապարակայնորեն մեկնաբանելու այս հարցը, սակայն դեռ պատասխան չի ստացել:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: