Microsoft-ը Windows 11-ի համար ներկայացրել է նոր գործառույթ, որը կոչվում է Recall: Գործիքը գրանցում է օգտատերերի բոլոր գործողությունները համակարգչում, գրում է The Verge-ը։
Recall-ը գրանցում է գործունեությունը հավելվածներում, վերահսկում է հաղորդակցությունը առցանց հանդիպումների ժամանակ, հիշում է բոլոր այցելած կայքերը և շատ ավելին:
Recall-ը չի աշխատի բոլոր Windows 11 համակարգիչների հետ: Օգտատիրոջը պետք կգա 256 ԳԲ-ից ոչ պակաս ծավալով SSD, միաժամանակ պետք է դրանից 50 ԳԲ-ը լինի հասանելի։ 25 ԳԲ ծավալը default կհատկացվի նման սկավառակով համակարգչի վրա Recall-ի տվյալները ձայնագրելու համար, ինչը թույլ կտա պահպանել տեղեկատվությունը մոտ երեք ամիս։
Հին տվյալները ավտոմատ կերպով կջնջվեն, որպեսզի նոր տվյալները գրվեն, հենց որ հատկացված պահեստային տարածքը սպառվի:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: