SoftBank Corp.-ը փորձարկում է նեյրոնային ցանց, որը մեղմացնում է զայրացած հաճախորդների ձայնը: AI-ի մոդելը ձայնի տոնը փոփոխում է ավելի հանգիստի, դրանով իսկ օգնում է պահպանել օպերատորների հուզական ֆոնը:
Զանգահարողների ձայնը փոփոխվում է զգացմունքների ճանաչման և ձայնի մշակման տեխնոլոգիայի միջոցով:
Փորձարկումները կիրականացվեն մինչև 2026 թվականը, իսկ դրանից հետո ապրանքը կմտնի շուկա և կսկսի վաճառվել։
«Այս լուծումով մենք նպատակ ունենք լավ հարաբերություններ պահպանել հաճախորդների հետ առողջ հաղորդակցության միջոցով՝ միաժամանակ ապահովելով մեր աշխատողների հոգեբանական բարեկեցությունը», նշել են մշակողները։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: