«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության շրջանակում Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում տեղի կուենա ամենամյա «Ուշացած Վարդավառ» տեխնո-կրթական ճամբարը, որին կմասնակցեն 15-25 տարեկան 300 երիտասարդ ՀՀ բոլոր մարզերից, Երևանից, Սփյուռքից և Արցախից։
Ուշացած Վարդավառ» 5-օրյա ճամբարն այս տարի նվիրված է լինելու տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառությանը՝ 3 հիմնական ուղղություններում.
- կրթություն,
- ձեռներեցություն,
- համայնքային «կանաչ» զարգացում։
Ի՞նչ է սպասվում մասնակիցներին
Ճամբարի ընթացքում երիտասարդները հնարավորություն կունենան մասնակցելու տեխնոլոգիական ամենատարբեր ոլորտներ ընդգրկող աշխատարանների, մասնագիտական կողմնորոշմանն ու երիտասարդների ներգրավվածությանն ուղղված քննարկումների, ինչպես նաև գեներացնելու և մշակելու թիմային նախագծեր, որոնք առնչվում են նորարարական կիրառելի գործքիների ներդրմանը կրթության, բիզնեսի և համայքային «կանաչ» զարգացման ոլորտներում։
Ե՞րբ, որտե՞ղ
Ճամբարը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 1-ը՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում:
Մասնակցության կարգ
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 1-ը՝ հետևյալ հղումով
Ճամբարին մասնացկությունն անվճար է։
300 երիտարսարդներն ընտրվելու են մրցութային կարգով
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: