Թվային ստեղծագործական Picsart պլատֆորմը հայտարարել է DeepCraft ընկերության ձեռքբերման մասին: Ընկերությունը կարծում է, որ DeepCraft-ի արհեստական ինտելեկտի տեխնիկական տաղանդը և համակարգչային տեսլականի ու մեքենայական ուսուցման ոլորտում առաջընթացը կուժեղացնեն Picsart-ի սեփական AI տեխնոլոգիան, կնպաստեն ընկերության՝ իր ծառայությունների վրա տեսանյութերի ստեղծման աճին:
«DeepCraft»-ը, որը հիմնադրվել է Հայաստանում 2017 թվականին, մասնագիտացել է տեսանյութերի և պատկերների մշակման ոլորտում, իսկ «Picsart»-ն առաջին միաեղջյուրն է մեր երկրում։ Համահիմնադիրներն են Արմեն Աբրոյանը և Վարդգես Հովհաննիսյանը, ովքեր ավելի քան 20 տարի զբաղվում են արհեստական բանականությամբ և մեքենայական ուսուցմամբ։
Նախկինում Աբրոյանը եղել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար, RedKite-ում արհեստական ինտելեկտի առաջատար ճարտարապետ և Սինոփսիսի ավագ ծրագրավորող: Վարդգես Հովհաննիսյանը 13 տարի աշխատել է «Սինոփսիս»-ում որպես ավագ ինժեներ։
DeepCraft թիմն աշխատել է մի շարք հաճախորդների, այդ թվում՝ Krisp-ի, PatriotOne-ի, Հայաստանի կառավարության հետ: Թիմն այժմ կսկսի աշխատել Picsart-ի երևանյան գրասենյակից։
Ընդհանուր առմամբ, DeepCraft-ի՝ մեքենայական ուսուցման և վիդեո ինժեներներից կազմված 8-հոգանոց թիմը գործարքի արդյունքում կմիանա Picsart-ին՝ որպես լրիվ դրույքով աշխատող:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։