Կազմակերպիչ՝ PyData Yerevan
Երբ՝ ապրիլի 18
Որտեղ՝ Anahit TechCenter
Միջոցառման մասին.
PyData Yerevan-ի հերթական MeetUp-ը կացկացվի LLM-ների միջոցով գեներացված տեքստերի հայտնաբերման մասին։
«LLM-Generated Text Detection» թեմայով զրույցի ընթացքում PyDataYVN խոսնակ Յուրի Օրշուլևիչը՝, ով SuperAnnotate-ի NLP-ի ավագ ինժեներ է, կընդգծի մեքենայի կողմից ստեղծված և մարդու կողմից գրված տեքստը տարբերելու կարևորությունը՝ ուսումնասիրելով հնարավոր խնդիրները և դրանցից խուսափելու ուղիները:
Զարգացող AI և NLP լանդշաֆտում Large Language Model-ների (մեծ լեզվական մոդել) աճը հանգեցրել է տեքստերի գեներացման նոր դարաշրջանի: Մեքենայի կողմից ստեղծված բովանդակության նույնականացումը լուրջ մարտահրավեր է այս մոդելների աճող բարդության հետ կապված:
Միթափի ընթացքում մասնակիցները
- կբացահայտեն տեքստի հայտնաբերման նշանակությունը տարբեր տիրույթներում, ներառյալ մրցույթները:
- Կգնահատեն այս ոլորտում առկա առաջընթացը՝ ընդգծելով առաջադրանքի ակնհայտ պարզությունը, որն իրականում բարդ է։
- Կուսումնասիրեն առկա բաց կոդով լուծումները, դրանց սահմանափակումները և բարելավման ոլորտները:
- Կծանոթանան բարձրորակ հենանիշի (benchmark), որն ապահովում է արդյունավետությունը չափելու պարզ միջոց:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։