Ինչպիսի՞ն է լինելու ապագայի խելացի տնտեսությունը. Բրեթ Քինգի գլխավոր մտքերը DDF 2024-ին

Վերջին լուրերը
Ինչպիսի՞ն է լինելու ապագայի խելացի տնտեսությունը. Բրեթ Քինգի գլխավոր մտքերը DDF 2024-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այն, ինչը հաջորդելու է ներկայումս մեզ մատչելի տեխնոլոգիաներին և ձևավորելու է խելացի տնտեսությունը, չի լինելու թվային՝ այն բանականությունն է՝ արհեստական բանականությունը, որը տարբերվելու է թվային աշխարհից։ Թվային աշխարհը տեխնոլոգիա է, որը կառուցված է մարդկանց կողմից, իսկ խելացի աշխարհը կիրառելի տեխնոլոգիա է, որը կառուցելու է արհեստական բանականությունը, կամ որն ինտեգրված է լինելու ԱԲ-ի հետ, պատմում էր Բրեթ Քինգը Doing Digital Forum-ի իր ելույթում։

Doing Digital Forum-ը, որը միավորեց ֆինանսական տեխնոլոգիաների, բանկային ոլորտի և գործարար աշխարհի մտքի առաջատարներին, տեղի ունեցավ ապրիլի 3-ին, կազմակերպիչն էր SPRING PR ընկերությունը, իսկ Ամերիաբանկը ֆինթեք գործընկերն էր: How2B-ն առանձնացրել է ֆորումի գլխավոր խոսնակ, ֆուտուրիստ և բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ Բրեթ Քինգի ելույթից:

Ի՞նչ տեսք կունենա ապագայի խելացի աշխարհը

Ցանկացած տնտեսություն աշխարհում չափվելու է ըստ իր բանականության աստիճանի։ Արհեստական բանականության ամենաբարձր կիրառությունն ունեցող տնտեսությունները կկոչվեն խելացի տնտեսություններ, իսկ նրանք, ովքեր կապավինեն 20-րդ դարի տեխնոլոգիաներին, ինչպես օրինակ հանքարդյունաբերությունը, արդյունաբերությունը՝ 20-րդ դարի հաջողության հիմքերը, նրանք կկոչվեն «բութ» տնտեսություններ՝ արդյունաբերական ազգեր։

Աշխարհի ամենախոշոր տնտեսությունները կլինեն թվային։ Հետևաբար, եթե ուզում ենք, որ Հայաստանի տնտեսությունը մրցակցի աշխարհի հետ պետք է կիրառել ոչ միայն թվային տեխնոլոգիաներ, այլ նաև արհեստական բանականություն՝ տեխնոլոգիայում։

Խելացի աշխարհը կառուցող հիմնական բաղադրիչները լինելու են ԱԲ-ի վրա հիմնված ավտոմատիզացիան, ռոբոտատեխնիկան, ալգորիթմները, ընդհանուր և մասնագիտացած ԱԲ-ն։ ԱԲ-ն ամենամեծ արտադրողականության գործիքն է, որը կարող է փոխարինել մարդկանց աշխատաշուկայում։ 

Ինչպե՞ս արհեստական բանականությունը կփոխի տնտեսությունը

ԱԲ ավտոմատիզացիան կփոխի մեր պատկերացումները աշխատանքի, առողջապահության և առհասարակ տնտեսության մասին։ Կփոխվեն մեր տնտեսության հիմքերը։

Խելացի էկոնոմիկան աշխատացնող ուժը պահանջելու է հաջորդ մակարդակի էներգետիկ համակարգեր, այսինքն տոկամակ ռեակտորներ, թորիումով աշխատող ռեակտորներ, ավելի լավ վերականգնվող էներգետիկա։

World-leading company uses Siemens Digital Industries Software technology  in quest to create fusion power | Solid Edge

Այսօրվա աշխարհում ամենախոշոր խնդիրներից մեկը, որին բախվում ենք այն է, որ մեր օգտագործած էներգետիկան սպանում է մեզ, տարեկան 10 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով, որը բրածո վառելիքի հետևանքն է, և պետք է ընդունել, որ էներգետիկ շուկայի հաջողությունը հիմնված ածխաջրածինների վրա, չպետք է նման հետևանքներ ունենա։ Պետք է ներդրում անել ավելի մաքուր էներգետիկ համակարգերում։ Բացի այդ, բրածո վառելիք էներգակիրները հանգեցրել են նաև կլիմայի կտրուկ փոփոխության։

Արհեստական բանականության շնորհիվ կտրուկ կփոխվի նաև առողջապահական համակարգը։ Մենք արդեն խոսում ենք կյանքը երկարացնելու մասին, Բրայան Ջոնսոնը և այլոք արդեն իսկ փորձում են իրենց կենսաբանական տարիքը նվազեցնել՝ ծախսելով տարեկան 2 մլն դոլար։ Մի քանի տարի հետո ԱԲ-ի կիրառությամբ երկարակեցությունը ընդհանուր նպատակ կլինի։ 

Գենետիկ թերապիայի միջոցով կկարողանանք գեներից խմբագրել և հանել հիվանդությունները։ Եթե ԴՆԹ-ում կան սպիտակուցներ, որոնք կհարուցեն Պարկինսոնի, Այլցհայմերի պաթոլոգիաները կամ քաղցկեղի տարբեր տեսակներ, դրանք պարզապես կխմբագրվեն, կհանվեն ԴՆԹ-ից՝ գենետիկ թերապիայի միջոցով։

Gene therapy: What is it and how does it work? | Live Science

Առողջապահության ոլորտում սովորական կդառնան կենսատպված փոխարինող օրգանները, ԱԲ հիմնված ախտորոշումները՝ արմատապես փոխելով առողջապահության մասին մեր պատկերացումները։ 

Թերևս 10-15 տարվա ընթացքում մեր կյանքի միջին տևողությունը կդառնա 120-130 տարի, որից վախենալ պետք չէ, քանի որ գենետիկ թերապիայի շնորհիվ այդ տարիները կապրենք առանց որևէ հիվանդության։

Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է խոշոր պրոբլեմների, մասնավորապես, սննդի մատչելիության հետ կապված, արդյունքում, առաջացնելով խելացի տնտեսության մի շարք էլեմենտներ, որոնք կլուծեն այս խնդիրը։ 

8 challenges holding back vertical farming facilities

Ուղղահայաց հողագործությունն այդ էլեմենտներից մեկն է, որն արդեն փորձարկվում է Էմիրատներում, Դուբայում, Աբու Դաբիում, Սաուդիան Արաբիայում՝ հնարավորություն ստեղծելով քաղաքային պայմաններում սննդի արտադրություն հիմնելու։ Ուղղահայաց ֆերմերության լավագույն կողմն այն է, որ այն 90% ավելի քիչ ջուր է օգտագործում, քան ավանդական գյուղատնտեսությունը։

Խելացի տնտեսությունը վերից վար կառուցելու համար անհրաժեշտ են խելացի համակարգեր, մատակարարման շղթաների ավտոմատիզացիա,  ավտոմատ գործարաններ, սմարթ պայմանագրեր։ Սրանք կլինեն հիմքը և շարժիչ ուժը հաջորդ սերնդի՝ ԱԲ-ի վրա հիմնված տնտեսության համար։ Բացի այդ թվայնացված աշխարհում ամեն ինչ պետք է ընթեռնելի լինի մեքենաների համար, օրինակ պետք է լինեն թվային ժետոններ, թվային արժեթղթեր, վիրտուալ ակտիվներ։ 

Ի՞նչ խնդիրներ կունենա խելացի տնտեսությունը

Խելացի աշխարհի խոշոր պրոբլեմներից մեկը, որն արդեն ցայտուն է դարձել ներկայում, հարստության բաշխման անհավասարությունն է, որն ԱԲ-ի պատճառով ավելի է սրվելու։ Տեխնո-ձեռնարկատերերը այն կարծիքին են, որ պետք է համընդհանուր բազային եկամուտ ստեղծել։

Հիմնական պրոբլեմներից է նաև այն, որ տեխնոլոգիական հսկաները, որոնք ԱԲ-ի հզորությունների տերերն են, մեծ քաղաքական իշխանություն ունեն։ Օրինակ Apple-ը ավելի շատ ազատ փող ունի իր պահոցներում, քան աշխարհի կառավարությունների 40%-ը։ Այսինքն Apple-ը «պսևդո կառավարություն» է, ինչպես Google-ը, Meta-ն, Microsoft-ը, ովքեր մասնակցություն են ունենում երկրի ԱԲ կարգավորումներին վերաբերող քննարկումներում։ 

Ամփոփելով Բրեթ Քինգը նշում է, որ եթե ուզում եք 2050 թվականի խելացի ապագայի մասը լինել, ապա պետք է լինեք թվային։

Կարդացեք նաև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները