«LabVIEW գրաֆիկական ծրագրավորման հիմունքներ» անվճար ներածական դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«LabVIEW գրաֆիկական ծրագրավորման հիմունքներ» անվճար ներածական դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո կազմակերպվող «LabVIEW գրաֆիկական ծրագրավորման հիմունքներ» ներածական դասընթացն ընդունում է հայտեր։

Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան հետևյալ թեմաներին.

  • Ներածություն, առաջին չափումներ (NI DAQ), MAX
  • LabVIEW փաթեթի հիմնական գործիքները
  • Ցիկլերը LabVIEW միջավայրում
  • Գրաֆիկական տվյալներ (Plotting Data)
  • Տվյալների խմբերը LabVIEW միջավայրում (Array)
  • CASE կառուցվածքներ
  • LabVIEW միջավայրում տվյալների գրանցում և ընթերցում (File I/O)
  • Ենթածրագրերի ստեղծում և կառուցում (SubVI)
  • Խառը տվյալների տիպերի խմբավորում (Cluster)
  • Վիճակի մեքենայի (State Machine) մոդելավորում LabVIEW միջավայրում
  • Փոփոխականներ (Variables)

Դասընթացի առաջին փուլը կանցկացվի Ինժեներական քաղաքում ապրիլի 8-ից մայիսի 3-ը, ժամը՝ 18:00-20:00։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 3-ը (ներառյալ) լրացնել հետևյալ առցանց հայտաձևը։

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի Ճարտարագիտական կամ հարակից ոլորտների ուղղվածություն ունեցող ուսանողներին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները