Իլոն Մասկի Neuralink ընկերությունը, որը նեյրոչիպեր է մշակում ուղեղում իմպլանտացիայի համար, ցույց է տվել, թե ինչպես է իր առաջին հիվանդ Նոլանդ Արբոն նման իմպլանտի միջոցով շախմատ խաղում:
X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ինը րոպեանոց ուղիղ եթերում Արբոն շախմատ է խաղում՝ գրեթե մտքի ուժով շարժելով էկրանի կուրսորը։
«Վիրահատությունը շատ հեշտ էր», – ասել է նա շնորհանդեսի ժամանակ: Ըստ Արբոյի՝ ներդրված չիպի օգնությամբ նա կարողացել է ութ ժամ անընդմեջ համակարգչով խաղալ Civilization VI-ը, ինչպես նաև շախմատ։
«Ես պարզապես մտածում եմ կուրսորը տեղափոխելու մասին, և այն շարժվում է»,- նշել է Նոլանը, ով այդ զգացումը համեմատում է «Աստղային պատերազմների» «Ուժի» հետ։
Նա խոստովանել է նաև, որ նոր տեխնոլոգիան կատարյալ չէ, և փորձը առանց «որոշ խնդիրների» չի անցել։
Neuralink-ի նպատակն է միացնել մարդու ուղեղը համակարգիչների հետ՝ օգնելու կառավարել բարդ նյարդաբանական հիվանդությունները:
Ընկերության մետաղադրամի չափով սարքը տեղադրվում է գանգի մեջ: Օգտագործելով մանրադիտակային լարերը, այն կարող է կարդալ նեյրոնների գործունեությունը և փոխանցել անլար ազդանշան, որը ստացվում է համակարգչի կողմից:
Պարզ ասած՝ Neuralink չիպը վերծանում է ուղեղի ազդանշանները և դրանք փոխակերպում համակարգիչը կառավարելու հրամանների՝ թույլ տալով օգտվողին կառավարել մկնիկի կուրսորը առանց ֆիզիկական փոխազդեցության՝ միայն «մտքի ուժով»։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: