Կազմակերպիչ՝ Science & Technology Angels Network (STAN)
Երբ՝ փետրվարի 29, ժամը՝ 18:15-21:00
Որտեղ՝ Foundation for Armenian Science and Technology (FAST)
Միջոցառման մասին.
Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) կազմակերպում է STAN Talks միջոցառումը, որտեղ ելույթով հանդես կգա STAN հրեշտակ Հայկ Մամաջանյանը:
Միջոցառման ընթացքում խոսնակը կանդրադառնա fundraising-ի և գործարքների իրականացման վերջին միտումների քննարկմանը: Վերջինիս իրական կյանքի փորձի վրա հիմնվելով՝ ներկաները կստանան պատկերացումներ ստարտափների և ներդրումային գործընթացի շուրջ իրավական ասպեկտների մասին, ինչպես նաև խորը պատկերացում կունենան ընթացիկ գործարքների լանդշաֆտի մասին:
Միջոցառումը հատուկ նախատեսված է ստարտափների հիմնադիրների, ներդրողների (հրեշտակ ներդրողներ և VC հիմնադրամներ), ինկուբատորների և ավելի լայն ստարտափ համայնքի համար:
Հայկ Մամաջանյանը HVM իրավաբանական ընկերության հիմնադիրը և գործադիր փաստաբանն է։ Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Լոս Անջելեսում: Նա կորպորատիվ և վենչուրային կապիտալի ոլորտի փաստաբան է, որը մասնագիտացած է VC, M&A, Business, Corporate and Startup Law ոլորտում: Հայկը ստարտափ էկոհամակարգի էնտուզիաստ է, որը հանդես է գալիս որպես հիմնադրամների և տեխնոլոգիական ընկերությունների խորհրդատու: Հայկը նաև հրեշտակ ներդրող է STAN-ում: Նա ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան UCLA-ի իրավունքի դպրոցում, Օքսֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա) և Հայաստանի ամերիկյան համալսարանում։
Միջոցառման օրակարգը և գրանցման հղումը կգտնեք այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։