Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր, մեր հայրենակից Գարեգին Պապոյանի հիմնած Biosim AI ստարտափը $12,3 մլն ներդրում է ներգրավել՝ քվանտային ճշգրտությամբ դեղերի հայտնաբերման գործընթացն արագացնելու համար:
Biosim AI-ն, որը հիմնադրել է Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր, մեր հայրենակից Գարեգին Պապոյանը, 12,3 միլիոն դոլար ներդրումով փակել է տեխնոլոգիան առևտրայնացնելու իր հայտը, որը թույլ կտա արագացնել դեղամիջոցների հայտնաբերումը քվանտային ճշգրտությամբ՝ միավորելով գիտական հաշվարկների, արհեստական բանականության և քվանտային քիմիայի ժամանակակից գաղափարները։ Մինչ այժմ ընկերությունը ներգրավել էր ևս 13 միլիոն դոլար նախասաղմնային ներդրում հայաստանյան SmartGate VC-ից։
Գարեգին Պապոյանն առաջին Մոնրո Մարտին պրոֆեսորն է Մերիլենդի համալսարանում՝ Քիմիայի և կենսաքիմիայի ամբիոնում ու Ֆիզիկական գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտում:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները գտե՛ք մեր Տելեգրամյան ալիքում: