«1991 ստորաբաժանման» արհեստական բանականության նախապատրաստական անվճար դասընթաց

Կազմակերպիչ՝ FAST – Foundation for Armenian Science and Technology հիմնադրամ
Սկիզբ՝
փետրվար, 2022 թ․
Տևողություն՝ 6 ամիս
Արժեք՝ անվճար

Դասընթացի նկարագիր

FAST հիմնադրամը և ՀՀ պաշտպանության նախարարությունը 2019 թվականի սեպտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցելու «1991 ստորաբաժանման» շրջանակում։

Հուշագրի շրջանակներում FAST հիմնադրամն իրականացնում է պարբերական նախապատրաստական դասընթացներ, որոնք մեկնարկում են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Դասընթացն ապահովում է մրցակցային կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաև աղջիկների համար։ Անվճար դասընթացն անցկացվում է 6 ամիս տևողությամբ։ Այս ընթացքում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնում են խմբային ավարտական նախագծեր, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված։

Կազմակերպվում են նաև դասընթացներ «1991 ստորաբաժանում» ընդունված զինծառայողների համար նրանց հանձնարարված հետազոտության և մշակման (R&D) նախագծերի կարիքներին համապատասխան։

Դասընթացի բովանդակություն

  • Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն
  • Մաթեմատիկական անալիզ
  • Հավանականությունների տեսություն
  • Ծրագրավորման հիմունքներ
  • Մեքենայական ուսուցման հիմունքներ
  • Նեյրոնային ցանցերի հիմունքներ
  • Ավարտական նախագծեր

Ինչպե՞ս մասնակցել

Նախապատրաստական դասընթացին կարող են դիմել զորակոչի ենթակա բոլոր տղաները, ինչպես նաև այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (STEM) ոլորտի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առնվազն բակալավրի աստիճան և դասընթացն ավարտելուց հետո պատրաստ են ներգրավվելու ՀՀ ՊՆ առաջադրած նախագծերում կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։

Հայտերի ընդուման վերջնաժամկետն է մինչև 2021 թ․-ի դեկտեմբերի 30-ը ներառյալ: Դիմել կարող եք օնլայն հետևել հղումով bit.ly/30PRk8k ։

Առավելություններ

Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ և կկարողանան նպաստել գիտական առաջընթացին և բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Զորացրվելուց հետո նրանք հնարավորություն կունենան՝

  • աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում
  • աշխատել բարձր տեխնոլոգիական ընկերություններում
  • ներգրավվել հետազոտական լաբորատորիաներում
  • ձևավորել սեփական ստարտափը

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ