Apple-ը թողարկել է iOS 17.3 թարմացումը, և սա պարզապես տեխնիկական թարմացում չէ: Այն ներառում է անվտանգության առանձնահատկություն iPhone-ի ներկայիս մոդելների համար, որը պահանջում է օգտագործել Face ID կամ Touch ID՝ որոշակի գործողություններ կատարելու համար։
iOS 17.3-ի հիմնական նորամուծությունը «Stolen device protection» նորարարական գործառույթն է: Այն նախատեսված է սարքերի և դրանցում պահվող տվյալների չարտոնված մուտքը կանխելու համար: Ի տարբերություն նախորդ տարբերակների, որտեղ անվտանգությունը հիմնականում հիմնված էր էկրանի կողպման գաղտնաբառի վրա, նոր համակարգը օգտատերից պահանջում է օգտագործել կենսաչափական տվյալներ՝ սկանավորելով մատնահետքը կամ օգտագործելով Face ID՝ մի շարք կարևոր գործողություններ կատարելու համար: Այն ներառում է պահպանված գաղտնաբառերը դիտելը, Apple ID-ի կարգավորումները կառավարելը և նույնիսկ նոր Apple քարտի դիմելը:
Նորարարությունը կայանում է նաև հատկապես կարևոր գործողություններ կատարելիս ժամանակի հետաձգման մեջ: Եթե օգտատերը որոշի փոխել իր Apple ID-ի գաղտնաբառը կամ iPhone-ի ծածկագիրը, համակարգը կպահանջի ոչ միայն կենսաչափական նույնականացում, այլև կսահմանի մեկ ժամ ուշացում մինչև գործընթացի ավարտը: Սա ապահովում է, որ նույնիսկ եթե սարքը հայտնվի սխալ ձեռքերում, մուտքը դեպի ամենակարևոր գործառույթները կսահմանափակվի: Ինչպես պարզաբանում է Apple-ը, այս ֆունկցիան ակտիվանում է օգտատիրոջ սովորական գտնվելու վայրերից (տուն, աշխատավայր) տարբեր վայրերում։
Նոր գործառույթի ակտիվացման ուղեցույցն ու այլ մանրամասներ կգտնեք Apple-ի պաշտոնական կայքում։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։