Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող ներդրումների ծավալը 2023-ին կազմել է 1,4 մլրդ դոլար

Վերջին լուրերը
Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող ներդրումների ծավալը 2023-ին կազմել է 1,4 մլրդ դոլար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալը կազմել է 1,4 մլրդ դոլար, այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Նրա խոսքով, խոշորագույն նախագծերն են Առևտրի համաշխարհային կենտրոնը, որում ներդրվել է 212 մլն դոլար, Արագած լեռան վրա գտնվող լեռնադահուկային հանգստավայրը (ներդրումներ՝ $200 մլն) և Berkeley Capital գոլֆի ակումբը (ներդրումները կազմել են $172 մլն)։

Փոխնախարարը նաև հայտնել է, որ առաջընթաց է գրանցվել մետալուրգիայի ոլորտում։ Մասնավորապես, բացվել են չորս նոր գործարաններ, երկու գործարան ընդլայնել են իրենց արտադրական հզորությունները, ներդրումների ընդհանուր ծավալն այս ոլորտում հասել է 270 մլն դոլարի, ստեղծվել է մոտ հազար աշխատատեղ։

Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ 2023-ի առաջին կիսամյակում ներդրումների համախառն ծավալն աճել է 17,5%-ով։ Սակայն նախարարը նաև նշել է, որ ներդրումային ցուցանիշի վերաբերյալ վերջնական տվյալներ կան միայն 2021թ.-ի համար, այս տարվա ապրիլին վերջնական տվյալներ կլինեն 2022թ․-ի համար։ Նրա խոսքով՝ 2022-2023 թթ.-ի արդյունքում ակնկալվում է, որ կիրագործվի ներդրումները ՀՆԱ-ի 25%-ին հասցնելու նպատակը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները