Կապանում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի

Վերջին լուրերը
Կապանում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն կբացվի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Սյունիքի մարզի վարչական կենտրոնում՝ Կապան քաղաքում կբացվի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Կառավարության՝ որոշմամբ ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սիմոնյան կրթական հիմնադրամին Կապանում հատկացվել է գրեթե 1300 քմ տարածք։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Սիմոնյան կրթական հիմնադրամը» նաախատեսում է նվիրաբերված գույքը կառուցել և ստեղծել հասարակական նշանակության կառույց, որը հարակից տարածքներում արդեն իսկ առկա կառույցների հետ մեկտեղ կծառայի Կապան քաղաքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծրագրի իրականացմանը։ Ինչի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ շահառուներ հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ստանալ որակյալ արտադպրոցական կրթություն 14 հիմնական ուղղություններով։

Ծրագրի իրականացման նպատակով Հիմնադրամի կողմից 2 տարիների ընթացքում կիրականացվի 300 000 000 ՀՀ դրամի ներդրում։

Ներկայումս քաղաքում գործում են մի քանի ԹՈՒՄՈ-արկղեր (շարժական մինի լաբորատորիաներ), որոնցում դեռահասները սովորում են ծրագրավորում, դիզայն, ռոբոտաշինություն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները