«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կողմից ուղեկցվող խոշորամասշտաբ՝ մոտ 32 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ և շուրջ 400 նոր աշխատատեղով ներդրումային ծրագիրն արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը:
Համապատասխան որոշումը, որով իրականացվում է ծրագրի համար անհրաժեշտ հողահատկացումը, ընդունվել է ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 14-ի նիստում:
Խոսքը «Առսթոռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Նորք» թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի մասին է, որն իրականացվելու է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում՝ 5-8 տարում:
Ծրագրով Արմավիր քաղաքում կառուցվելու են 5-15 հարկայնությամբ 10 շենք, խաղահրապարակներ, ճանապարհային և այլ ենթակառուցվածքներ: Նախատեսվում է նաև մանկապարտեզի կառուցում, որը նվիրատվությամբ տրամադրվելու է Արմավիր քաղաքին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։