Հայկական Exitzero-ն իր լուծումները ներկայացրել է Product Hunt հարթակում՝ պայքարելով օրվա պրոդուկտ ճանաչվելու համար:
Exitzero-ն հարթակ է, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով տեղակայել և սպասարկել ծրագրավորողների աշխատանքային ամբողջ գործիքակազմը: Հարմար, առանց կոդի ինտերֆեյսում նախապես ընտրելով համապատասխան ծրագրերն ու կարգավորումները՝ ցանկացած պահի հնարավոր է նոր համակարգչի վրա մեկ քլիքով տեղակայել բոլոր անհրաժեշտ ծրագրերը:
Exitzero-ի օգտին կարող եք քվեարկել այստեղ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։