Խորհրդային մեյնֆրեյմներից սիլիկոնյան լեռներ. Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական կենտրոն՝ Forbes-ի անդրադարձում

Վերջին լուրերը
Խորհրդային մեյնֆրեյմներից սիլիկոնյան լեռներ. Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական կենտրոն՝ Forbes-ի անդրադարձում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Թեև Հայաստանը վերջին շրջանում համաշխարհային նշանակություն է ստանում առավելապես հարևան Ադրբեջանի հետ լարվածության պատճառով, բայց այս լեռնային երկրին ուշադրություն դարձնելու ևս մեկ պատճառ կա՝ արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտը»,-գրում է Forbes-ը:


Հոդվածի հեղինակ Քրեյգ Սմիթը նշում է, որ թեև Հայաստանը քաղաքականապես առավել կապված է Ռուսաստանին և Իրանին, բայց երկրի բիզնես հատվածը ամուր կապեր ունի Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ՝ նաև շնորհիվ մեծաքանակ Սփյուռքի:

Հայաստանը, լինելով ԽՍՀՄ-ի տեխնոլոգիական կենտրոններից մեկը, անկախացումից հետո սկսել է կուլիսների հետևում ծրագրային ապահովում մշակել արևմտյան ընկերությունների համար, որոնցից շատերը հիմնվել են հենց հայերի կողմից: Հիմա արդեն այստեղ աշխատում են հենց սեփական պրոդուկտները ստեղծելու վրա: Միաժամանակ, վենչուրային կապիտալի ներքին շուկան հիմա թույլ է տալիս տեխնոլոգիական ընկերություններին «տանը» մինչև 1 մլն դոլարի ներդրում ստանալ:

Տեխնոլոգիական ոլորտը հիմա ամենաարագ զարգացողն է Հայաստանում՝ 2023-ին ընդլայնվելով ավելի քան 30%-ով: Այն կարողանում է ներգրավել նաև օտարերկրյա ներդրումներ, մասնավորապես այստեղ ներկայություն ունեն համաշխարհային գիգանտներ Adobe, Microsoft, Google, IBM և Cisco ընկերությունները:

Ունենալով մաթեմատիկական լավ բազա համալսարանական կրթության համակարգում՝ Հայաստանը նաև աշխատում է արհեստական բանականության ուղղությամբ, ու թեև ուշ է սկսել այս ճանապարհը, բայց բավականին արագ է ընթանում: Այժմ, AI համայնքը Հայաստանում ներառում է ավելի քան 600 մարդ: Ոլորտի զարգացմանը խանգարում է հզոր GPU-ների պակասը:

Forbes-ը անդրադարձ է կատարել նաև Հայաստանի կրթական ծրագրերին, ներառյալ Արմաթ լաբորատորիաները, Իրական դպրոցը և ԹՈՒՄՈ-ն:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները