Amazon Web Services-ը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Amazon Web Services-ի տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության բաժնի ղեկավար Ֆրանկո Սպիչիարելլին։
Վերջինս նաև հավելել է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքներին և այս ուղղությամբ նախատեսված հետագա համատեղ գործողություններին։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։