2024 թվականին ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը կկայանա Հայաստանում, այս մասին տեղեկանում ենք ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։
2023-ի նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվել է 2024 թվականին հաջորդ՝ ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովն անցկացնելու խորհրդանշական Կարասը:
Լա Ռիոխայում կայացած համաժողովին Հայաստանը ներկայացել է ի դեմս Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի:
Համաժողովի մանրամասներին ծանոթանալ կարող եք այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։