Խոշոր հարկատուների տասնյակում նորեկներ կան

Վերջին լուրերը
Խոշոր հարկատուների տասնյակում նորեկներ կան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ, հաղորդում է ՊԵԿ-ը:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 967 միլիարդ 676 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 299 միլիարդ 235 միլիոն դրամ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր հարկատուն, որը 2023թ. հունվար սեպտեմբեր ամիսներին վճարել է 52,3 մլրդ դրամ հարկ: ԶՊՄԿ-ն Հայաստանի ամենախոշոր հարկատուն էր նաև 2022թ.:

Իր երկրորդ հորիզոնականը պահպանել է նաև «Գազպրոմ Արմենիան», որը 2023թ. առաջին երեք եռամսյակներին վճարել է 39,4 մլրդ դրամ հարկ: «Գրանդ Տոբակոն» 31 մլրդով 3-րդ տեղում է: Առաջին եռյակի բոլոր ընկերությունները այս տարի ավելի քիչ հարկ են վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

4-րդ հորիզոնականում է հայտնվել «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը գրեթե քառապատկել է իր վճարած հարկերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ 7,4 մլրդից հասցնելով 30,1 մլրդ դրամի: 5-րդ խոշոր հարկատուն ևս նորեկ է այս ցանկում՝ «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը զբաղվելով կենցաղային տեխնիկայի մանրածախ վաճառքով, վճարել է շուրջ 23,3 մլրդ դրամ հարկ:

Ցանկում հաջորդում են բանկային համակարգի 2 ներկայացուցիչներ՝ «Ամերիաբանկը» (22,8 մլրդ դրամ) և «Արդշինբանկը» (21,3 մլրդ դրամ): Հարկ է նշել, որ 2022թ. չորս եռամսյակի տվյալներով առաջին քսանյակում որևէ բանկ չկար, իսկ ամենաբարձր ցուցանիշ արձանագրած «Ամերիաբանկը» 24-րդն էր վճարած ընդամենը 8,1 մլրդ հարկով:

Տասնյակը եզրափակում են «Սի Փի Էս Էներջի Գրուպ» (16,5 մլրդ դրամ), «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» (15,7 մլրդ) և «Ջեյ Թի Այ Արմենիա» (13,9 մլրդ) ընկերությունները:

Կարդացե՛ք նաև՝

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները