Meta-ն կրկնապատկում է բիզնես հաղորդագրությունների թիվը ավելի շատ եկամուտ ստանալու համար, նշել է Մարկ Ցուկերբերգը 2023 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում ընկերության եկամուտների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ: Ցուկերբերգը ասել է, որ կազմակերպությունը ձգտում է օգտագործել արհեստական բանականության հիմքով գեներատիվ բոտեր բիզնեսի՝ հաճախորդների սպասարկումն ապահովելու համար:
Meta-ի գործադիր տնօրենը նշել է, որ բիզնեսներն ու օգտատերերը իրենց հարթակներում օրական ավելի քան 600 մլն անգամ փոխանակվում են հաղորդագրություններով: Նա կոնկրետ չի նշել, թե այդ հաղորդագրություններից որնք են մարքեթինգային կամ տեղեկատվական բնույթի, ինչպես օրինակ, երբ կազմակերպությունը պատվերի թարմացման կամ տոմսերի առաքման մասին հաղորդագրություն է ուղարկում:
Ցուկերբերգն ասել է նաև, որ WhatsApp-ի օգտատերերի ավելի քան 60%-ը Հնդկաստանից են: Երկրում կա հավելվածի ավելի քան 500մլն օգտատեր, որոնք բիզնես հարթակի միջոցով ևս հաղորդագրություններ են ուղարկում: Նույնիսկ անհատ ձեռներեցները օգտագործում են WhatsApp Business-ը, որը թույլ է տալիս նրանց կիրառել այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են պրոդուկտների կատալոգները, մեծ թվով հաղորդագրություններ ուղարկելը և այլն:
2023 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Meta-ն վաստակել է $293 մլն` տարեկան կտրվածքով 53% աճով: Աճն էլ մեծավ մասամբ ապահովել է հենց WhatsApp Business-ը: Հունիսին ընկերությունը հայտարարել է, որ WhatsApp Business-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է ամսական 200 մլնը:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: