TikTok-ում հոլովակների տևողությունը կհասնի 15 րոպեի

Վերջին լուրերը
TikTok-ում հոլովակների տևողությունը կհասնի 15 րոպեի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

TikTok սոցիալական ցանցը թեստավորում է մինչև 15 րոպե տևողությամբ հոլովակներ ներբեռնելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է TechCrunch-ը՝ հղում կատարելով ընկերւթյան ներկայացուցիչներին:

TikTok-ը հաստատել է, որ սահմանափակ թվով լսարաններում թեստավորում է թարմացումները, սակայն մանրամասները չի ներկայացրել: Նորարարությւոնը թույլ կտա ավելացնել հավելվածում հոլովակների տևղությունը՝ հասցնելով 10-ից 15 րոպեի:

Առաջին անգամ նոր գործառույթի մասին պատմել է սոցիալական ցանցերի մասնագետ Մեթ Մավարան: Նրա հրապարակած գրառման մեջ երևում է, որ TikTok-ի օգտատերերը կարող են ներբեռնել առավել երկար վդիեոհոլովակներ ինչպես բջջային հավելվածով, այնպես էլ կայքի վեբ տարբերակով: Նախկինում, երբ հոլովակը տևում էր 10 րոպեից ավել, հեղինակները պետք է դիտողներին ուղղորդեին հոլովակի հաջորդ մաս:

Հարթակը ձգտում է նեգրավել երկար հոլովակներ ստեղծող հեղինակները, հատկապես նրանց, որոնք կոնտենտ են ստեղծում YouTube-ում:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները