Երրորդ եռամսյակում շահույթի և կորուստների մասին հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ Մասկը հայտարարել է, որ Cybertruck-ի յուրատեսակ դիզայնի պատճառով ընկերությունը արտադրության մասշտաբավորման հետ կապված մեծ խնդիրների է բախվում: Չնայած դրան՝ Tesla-ն ձգտում է ամեն տարի քառորդ միլիոն բեռնատար արտադրել մինչև 2025 թվականը:
«Մենք մեր գլխին սարքեցինք Cybertruck-ի պատճառով», — նշել է Մասկը: Սա «այն յուրահատուկ պրոդուկտներից է, որ ժամանակ առ ժամանակ են հայտնվում»: Մասկի խոսքերով՝ նման պրոդուկտները դժվար է շուկա դուրս բերել և բարգավաճել ու թողարկման մեծ ծավալներ ունենալ:
Cybertruck-ի թողարկման միջոցառումը կայանալու է նոյեմբերի 30-ին, և Մասկը պլանավորում է «մեղմել» փիքափի թողարկման սպասումները: Նա պատմել է, որ արտադրության ընդլայնման հետ կապված խնդիրների պատճառով Cybertruck-ը նշանակալի եկամուտ չի բերելու նվազագույնը 18 ամիս: «Երբ Դուք նոր տեխնոլոգիաներով հարուստ պրոդուկտ ունեք, ինչպես Cybertruck-ն է, որը այդքան տարբերվող և զարգացած է, Ձեր մոտ ամեն դեպքում խնդիրներ կծագեն՝ համաչափ այն բանի, թե որքան նոր առաջադրանքներ եք որոշում ընդլայնվելով», – ավելացրել է նա:
Կարդացե՛ք նաև՝
Tesla-ն հայտարարել է առաջին Cybertrack-երի մատակարարման ժամկետը
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: