No Bla!Bla Marketing Hackathon-ը, որը մեկ վայրում միավորելու է բիզնեսին և մարքեթինգի մասնագետներին՝ լուծելու իրական մարքեթինգային մարտահրավերները, կկայանա հոկտեմբերի 28-29-ը։
Հիշեցնենք, որ միջոցառումը նախատեսվում էր անցկացնել սեպտեմբերի 23-25-ը, սակայն հետաձգվել էր երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Այս հաքաթոնում բիզնեսները կկիսվեն այն մարտահրավերով, որոնց բախվում են մարքեթինգ իրականացնելիս, որից հետո մարքեթինգի մասնագետները կմիավորվեն, կընդունեն մարտահրավերը և միասին կաշխատեն՝ իրենց առաջադրած մարտահրավերին ստեղծագործ և արդյունավետ լուծումներ գտնելու համար:
Միջոցառման մասին ավելի մանրամասն կարդացե՛ք «Քիչ «ջուրծեծոցի» և իրական արդյունքներ. Կկայանա NoBla!Bla մարքեթինգային հեքըթոնը» հոդվածում։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: