Քիչ «ջուրծեծոցի» և իրական արդյունքներ. Կկայանա NoBla!Bla մարքեթինգային հեքըթոնը

Մի վայրում, որտեղ կրեատիվությունը, ռազմավարությունն ու տեխնոլոգիաները հանդիպում են իրար, ձևավորվում է իրական մարքեթինգը: Իսկ այնտեղ, որտեղ հավաքվում են մարքեթինգի ամենավառ դեմքերը, սկսվում է իսկական մարքեթինգային տոն՝ NoBla!Bla Marketing Hackathon անունով:

Ի՞նչ սպասել հեքըթոնից, ովքե՞ր են մասնակցելու և այլ մանրամասների մասին զրուցել ենք միջոցառման համակազմակերպիչ Լիլիթ Բրոյանի հետ:

Մարքեթինգ միքս կամ 4P

Product. NoBla!Bla-ն Հայաստանում առաջին անգամ անցկացվող մարքեթինգային հեքըթոն է, որ կայանալու է սեպտեմբերի 23-ին և 24-ին 10:00-ից 19:00-ն: Միջոցառման կազմակերպիչը Metrix Digital ընկերությունն է, որը զբաղվում է տարատեսակ միջոցառումների մարքեթինգով: Սա էլ թիմի առաջին միջոցառումն է՝ կազմակերպված իրենց կողմից ու հե՛նց իրենց համար:

- Advertisement -
Քիչ «ջուրծեծոցի» և իրական արդյունքներ. Կկայանա NoBla!Bla մարքեթինգային հեքըթոնը

Միջոցառման հիմնական կոնցեպտը հետևյալն է՝ մարքեթինգի ոլորտի տարբեր ուղղվածության մասնագետները բաժանվելու են 4 հոգանոց թիմերի, կամ էլ որոշներն արդեն իսկ եկած են լինելու իրենց թիմերով, ու ստանալու են մարտահրավեր: Մարտահրավերները ներկայացվելու են գործընկեր բիզնեսների կողմից, դրանք հենց իրենց իրական մարքեթինգային խնդիրներից են, որոնց համար պետք է լուծումներ մշակել: Թիմերն աշխատելու են այդ 4 մարտահրավերների շուրջ: Այնտեղ լինելու են նաև մենթորներ, որոնք օգնելու են ողջ աշխատանքի ընթացքում: Երկրորդ օրվա ավարտին թիմերը ներկայացնելու են իրենց փիթչերը, որի արդյունքում էլ ընտրվելու են հաղթողները:

Place. Միջոցառումը կայանալու է The Crowdfunding Formula ընկերության գրասենյակում, որտեղ հավաքված են լինելու հայկական մարքեթինգային էկոհամակարգի ներկայացուցիչները և հեքըթոնի ավելի քան 100 մասնակիցները:

Price. Հեքըթոնին մասնակցելու են թե՛ մարքեթինգային ոլորտի մասնագետ անհատներ, թե՛ թիմեր: Մասնակցությունն անվճար է, սակայն գրանցումն արդեն փակ է: Իսկ միջոցառման հյուր դառնալու համար կարող եք գրանցվել այս հղումով:

Promotion. Միջոցառման գործընկերները Ամերիաբանկը, Intent.ai-ն ու Avanta-ն են, իսկ ինֆորմացիոն գործընկերներից մեկը How2B-ն է:

Ինչպե՞ս հեղափոխել Ձեր մարքեթինգը AI-ի միջոցով

Քիչ «ջուրծեծոցի» և իրական արդյունքներ. Կկայանա NoBla!Bla մարքեթինգային հեքըթոնը

Նպատակների սահմանում ու թիրախային լսարանի վերլուծություն

Մարքեթինգային ռազմավարություն կազմելու առաջին քայլերից մեկը նպատակների սահմանումն է: Հարցին, թե ո՞րն է միջոցառման նպատակը Լիլիթ Բրոյանը պատասխանում է. «Մեկ վայրում մեկ գաղափարի շուրջ հավաքել բոլոր այն մարքեթինգի մասնագետներին, ովքեր իրենց գործը չափում են արդյունքներով և «քիչ ջուրծեծոցի» գաղափարախոսության կողմնակիցն են»:

Կատարել հստակ աշխատանք, ստանալ չափելի ու տպավորիչ արդյունքներ և հիշվել ու «հիշել տալ» պրոդուկտը: Սրանք մարքեթոլոգների “to do”-ում են: Իսկ նման հեքըթոնները միավորում են գաղափարակիցներին՝ հօգուտ նոր գիտելիքների ու փորձով կիսվելու:

«Թիրախային լսարանն էլ» մարքեթինգի մասնագետներն ու մարքեթինգային թիմերն են, ովքեր NoBla!Bla-ի օգնությամբ կկարողանան ծանոթանալ ոլորտի այլ մասնագետների հետ, պրատիկ, հենց իրական քեյսի վրա ներկայացնել ու բարելավել սեփական ունակությունները, զարգացնել կրեատիվ մտածելակերպը, և վերջապես նոր ծանոթություններ ու ընկերներ ձեռք բերել:

Իսկ բիզնեսները, որոնց մարտահրավերներն են լուծելու թիմերը, կստանան նոր ու թարմ գաղափարներ այն մարդկանցից, ովքեր ոլորտում են արդեն իսկ ասել են իրենց խոսքը՝ նորարարությամբ, վառ ու անսպասելի գաղափարներով ու տպավորիչ մարքեթինգային քայլերով:

Չափելիության մասին

4 մարտահրավերները, որոնք երկու օր շարունակ լինելու են մարքեթինգի մասնագետների սեղաններին ու անդադար նորի ստեղծման հնարավորություն են տալու, իրական բիզնես խնդիրներ են: Եվ եթե այն բիզնեսները, որոնց պատկանելու են այդ մարտահրավերները, հավանեն թիմերի ներկայացրած մարքեթինգային լուծումները, մեծ հավանականությամբ կկիրառեն իրենց հետագա աշխատանքում, կամ էլ, կսկսեն համագործակցել հե՛նց թիմերի հետ:

Ինչպե՞ս չափել մարքեթինգը․ ոչ միայն փողով, այլ նաև KPI-ներով

Քիչ «ջուրծեծոցի» և իրական արդյունքներ. Կկայանա NoBla!Bla մարքեթինգային հեքըթոնը

Մարտահրավերների թվով էլ միջոցառման մրցանակներն են, որոնք, ինչպես խոստանում են կազմակերպիչները, հետաքրքիր և օգտակար են լինելու:

Մասնագիտական խնդիրների ու հետաքրքրող հարցերի վերլուծությունը, ուղեղների գրոհների ընթացքում ծագած նոր գաղափարներն ու մեգամարքեթինգային միջավայրն էլ յուրաքանչյուրին բաց չեն թողնի առանց գլխավոր մրցանակի՝ մասնագիտական բավարարվածության ու նորը ստեղծելու ոգեշնչման: Դրանց կգումարվեն NoBla!Bla talk-երը՝ մինչև 10 րոպեանոց հետաքրքիր պատմություններ հայկական մարքեթինգի ներկայացուցիչների կողմից: Հեքըթոնը խոստանում է շարունակական լինել՝ լավագույնի ու նորի խոստումով:

How2B-ի թիմն էլ՝ որպես միջոցառման ինֆորմացիոն գործընկեր լինելու է այնտեղ՝ Ձեզ ներկայացնելու հեքըթոնի մթնոլորտն ու ամենահետաքրքիր դրվագները:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Քիչ «ջուրծեծոցի» և իրական արդյունքներ. Կկայանա NoBla!Bla մարքեթինգային հեքըթոնը

Վերջին նորությունները

Քիչ «ջուրծեծոցի» և իրական արդյունքներ. Կկայանա NoBla!Bla մարքեթինգային հեքըթոնը
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։