Կազմակերպիչներ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Ինժիներական ասոցիացիա
Երբ՝ հոկտեմբերի 6-8
Որտեղ՝ Երևան, Վանաձոր
Միջոցառման մասին․
«Հայաստան — Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը Հայաստանում ճարտարագիտության ոլորտի միջոցառումների ամենաընդգրկուն շարքն է, որի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները և խթանել ճարտարագիտական համայնքի զարգացումը:
Միջոցառման շրջանակում կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։
Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարների, մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:
Միջոցառման մասին այլ մանրամասներ կհրապարակվեն շուտով։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։