SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2023 թ. Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր 

Վերջին լուրերը
SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2023 թ. Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2023 թվականի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր։

Արդեն վեց տարի անընդմեջ ընկերությունը պարգևատրվում է Google Cloud էկոհամակարգում իր ձեռքբերումների, փորձի և ամբողջ աշխարհում կազմակերպություններին բարձր արդյունավետությամբ ծառայություններ մատուցելու համար: Հաջողության հասնելով տարբեր ոլորտներում, ներառյալ առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության եւ հանրային ոլորտում, SADA-ն հավատարիմ է «հաճախորդ ամբողջ կյանքի ընթացքում» մոտեցմանը և աջակցում է հաճախորդներին իրենց ամպային վերափոխման ճանապարհին:

Վերջին տարվա ընթացքում SADA-ն շարունակել է տրամադրել փորձագիտական ​​ամպային խորհրդատվական և տեխնիկական, ինչպես նաև պրոֆեսիոնալ և կառավարման ծառայություններ՝ համաշխարհային բրենդներին աջակցելու համար, որոնք ավելանում էին իր աճող բազային: SADA-ի համագործակցությունը ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Digital Turbine-ը, WeWork-ը, AccuWeather-ը, Evite-ը, Sony Picture Imageworks-ը, Colgate-Palmolive-ը և այլն։

«Մեզ համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ ճանաչվել Google Cloud-ի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր: Գերազանց ծառայություններ մատուցելու հաստատուն հանձնառությունը Google Cloud-ի մեր տեխնիկական փորձագետների և ջատագովների հետ միասին կարևոր է մեր ընկերության և հաճախորդների հաջողության համար: Կշարունակենք մեր նվիրված աշխատանքը՝ օգնելու փոխակերպելու իրենց բիզնեսները և իրականացնելու ամենահամարձակ հավակնությունները, լավագույն ամպային հարթակի և լավագույն լուծումների միջոցով»,- նշել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

«SADA-ն հավատարիմ է հաճախորդների հաջողության և Google Cloud-ի պրոդուկտներն ու ծառայություններն ամբողջ աշխարհի հաճախորդներին հասցնելու իր նպատակին։ Մենք հպարտ ենք ճանաչելու SADA-ն Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր»,- նշել է Google Cloud-ի Գլոբալ էկոհամակարգի և ալիքների գծով կորպորատիվ փոխնախագահ Քևին Իչպուրանին։ 2022 թ. SADA-ն ընդլայնեց իր գլոբալ ներկայացվածությունը՝ հաճախորդների աճող պահանջարկը բարելավելու համար, ավելացնելով վաճառքի և մատակարարման թիմեր Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Վաճառքներ իրականացնելու նպատակով SADA-ն նաև ընդլայնեց գրասենյակները Հնդկաստանում և Հայաստանում՝ ի լրումն մատակարարման և գործառնական հիմնական գործառույթների: Բացի դրանից, SADA-ն դարձավ աշխարհի հինգ ընկերություններից մեկը, որը վաստակել է Տվյալների կենտրոնի արդիականացման մասնագիտացումը՝ հաջողությամբ հաճախորդների հետ աշխատելով Google Cloud Expertise-ի ավելի քան 30 անվանակարգերում: Նշենք, որ սա ընկերության Google Cloud Partner Advantage ծրագրի 10-րդ մասնագիտացումն է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները