Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում է

Վերջին լուրերը
Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը տեխնիկատնտեսական հիմնավորման մշակման փուլում է։ Դրանով զբաղվում է ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ Maritime & Transport Business Solutions-ը, որի հետ համապատասխան պայմանագիր է ստորագրվել անցած ուրբաթ, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

«Մինչև այս տարվա դեկտեմբեր նրանք կներկայացնեն ամբողջական տեխնիկատնտեսական հիմնավորումը, որից հետո կսկսվի նախագծի գործնական իրականացման փուլը և հետագա քայլերի վերաբերյալ որոշումներ կկայացվեն: Այդ նպատակով բանակցություններ են ընթանում այս պրոֆիլի համաշխարհային խոշոր օպերատորների հետ շահագործման համար: Դրանք Պարսից ծոցի ընկերություններ են և մի շարք այլ ընկերություններ»,- ասել է Տերյանը։

Կառավարության նախագծի համաձայն՝ «Չոր նավահանգիստը» կդառնա բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց՝ մաքսային գործընթացների համախմբման կարիք ունեցող տարածաշրջանային և միջազգային ընկերությունների սպասարկման համար։ Այս ամենի արդյունքում Շիրակի մարզը կվերածվի արդյունաբերական գոտու:

Ըստ նախագծի՝ Գյումրիում ստեղծվելիք «չոր նավահանգիստը» կապված է լինելու «Շիրակ» օդանավակայանի, երկաթուղու և «Հյուսիս-Հարավ» մայրուղու հետ:

Այն կներառի ազատ տնտեսական գոտու կարգավիճակ ունեցող օդանավակայան, բաշխիչ կենտրոններ (հաբեր), փոքր և միջին ձեռնարկություններ, թեթև արդյունաբերության օբյեկտներ, արտադրական բազաներ, հոսքագծեր և պարենային միջազգային շուկա։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները