Twitter-ը պաշտոնապես փոխել է իր տարբերանշանը՝ հեռացնելով հայտնի կապույտ թռչունին, այս մասին տեղեկանում ենք ընկերության սեփականատեր Իլոն Մասկի թվիթերյան գրառումից։
Twitter-ի պաշտոնական հաշվի ավատարն այժմ կապույտ թռչունից փոխվել է սպիտակ X-ի՝ սև ֆոնի վրա, և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկն իր էջում հրապարակել է ընկերության գլխավոր գրասենյակի լուսանկարը՝ նոր տարբերանշանի պրոյեկցիայով։
դեռ կիրակի օրը Մասկը հայտարարել էր, որ x.com տիրույթն այժմ ավտոմատ կերպով կվերահղորդի օգտատերերին դեպի Twitter: Իսկ Twitter-ը X-ի վերանվանելու ծրագրերի մասին ձեռներեցը խոսել էր դեռ հունիսի 1-ին: Հունիսի 22-ին էլ նա հայտարարել է, որ ընկերության լոգոյի վրա թռչնի փոխարեն կհայտնվի X տառը:
Հաղորդվում է, որ Twitter-ի աշխատակիցները փոփոխության մասին տեղեկացվել են էլեկտրոնային նամակով, որի վերջում նշված է եղել, որ այն կլինի Մասկի ուղարկած վերջին նամակը Twitter.com տիրույթից:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։