Google Chrome-ը հայտնել է թարմացման մասին, որը կոչված է բարձրացնելու ներառականությունը և օգնելու հաշմանդամություն ունեցող անձանց ավելի արդյունավետ օգտագործել ծառայությունները։ Այժմ բրաուզերը կարող է ստուգել URL-ներում սխալներն ու տառասխալները:
Նոր գործառույթը կօգնի օգտատիրոջը համոզվել, որ նա գնում է իրեն անհրաժեշտ կայք՝ այսպիսով նվազեցնելով սխալ կամ ոչ ապահով էջեր մուտք գործելու հավանականությունը։
Առաջիկա ամիսներին գործառույթը հասանելի կլինի ինչպես desktop-ի, այնպես էլ mobile տարբերակով։
Թարմացվել է նաև Google Maps-ի նավիգացիոն ծառայությունը։ Այն կսկսի բոլոր օգտատերերին ցույց տալ անվասայլակի հասանելիության նշանը, ինչպես նաև ցույց կտա սայլակով կոնկրետ հաստատություն մուտք գործել հնարավոր է, թե՝ ոչ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: