Արտադրության մեջ է դրվել USB կրիչ հիշեցնող եզակի շարժական տուն

Վերջին լուրերը
Արտադրության մեջ է դրվել USB կրիչ հիշեցնող եզակի շարժական տուն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Շնորհանդեսից հինգ տարի անց նորզելանդական W2 ընկերությունը սկսել է ֆուտուրիստական ​​Romotow T8 շարժական տնակ-կցորդի զանգվածային արտադրությունը:

Romotow T8-ն իսկապես նման չէ որևէ այլ շարժական տնակի։ Այն 90 աստիճանով պտտվում է հարթակի վրա՝ բացվելով հսկա USB կրիչի նման: Հենց դիզայնն էլ դարձել է նորույթի հիմնական առանձնահատկությունը: Այն ​​ունի բնակելի տարածք ներսում և պտտվելուց հետո նաև բացվում է պատշգամբ՝ դրսի հատվածում։

Արտադրության մեջ է դրվել USB կրիչ հիշեցնող եզակի շարժական տուն
- Advertisement -
Արտադրության մեջ է դրվել USB կրիչ հիշեցնող եզակի շարժական տուն

Romotow T8-ը կարելի է պատվիրել պատին տեղադրված հեռուստացույցներով, բացօթյա պրոյեկտորով, ժամանակակից աուդիո համակարգով, մեկ կամ երկտեղանոց մահճակալով։

Այն նաև բավականին էներգախնայող է՝ սնուցվում է տանիքի արևային մարտկոցներով:

Պաշտոնական կայքում շարժական տան արժեքը կազմում է 375 հազար նորզելանդական դոլար, որը ներկայիս փոխարժեքով մոտավորապես կազմում է 268 հազար ԱՄՆ դոլար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները