Thiel Fellowship-ը 100000$ կտրամադրի երիտասարդ ստարտափերներն

Վերջին լուրերը
Thiel Fellowship-ը 100000$ կտրամադրի երիտասարդ ստարտափերներն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

PayPal-ի համահիմնադիր և Facebook-ում առաջին ներդրողներից Փիթեր Թիլյաի Thiel  հիմնադրամը պատրաստվում է աջակցել այն երիտասարդներին, ովքեր գիտեն՝ ինչպես փոխել աշխարհը դեպի դրականը։

Առաջարկվում է Thiel Fellowship ծրագիրը մինչև  22 տարեկան այն երիտասարդների համար, ովքեր ունեն հեռանկարային ու նորարարական նախագծերի գաղափարներ և ցանկություն ունեն դրանք դարձնել իրականություն։

Պայմաններից մեկն է` դիմորդները պետք է համապատասխանեն «Build new things instead of sitting in classroom» (թարգմ.՝ Ստեղծիր նոր բաներ՝ դասասենյակում նստելու փոխարեն) սկզբունքին։

Դրամաշնորհը կազմում է մինչեւ 100 000$, իսկ ծրագրի տևողությունը մինչև 2 տարի։

Հայտերի ընդունման կոնկրետ ժամանակահատված չկա` հայտերը ընդունվում և դիտարկվում են պարբերաբար։

Կարող են դիմել նույնիսկ դպրոցականնները։ Կարիք չկա ընկերություն ունենալ կամ ամբողջական արտադրանք ստեղծել, բայց առնվազն պետք է զգալի առաջընթաց ցույց տալ տեսլականի ուղղությամբ: Նաև կարիք չկա թիմ ունենալ, որովհետև հայտերը ընդունվում են անհատներից, իսկ թիմեր կարող են ձևավորել ընթացքում։

Նշենք նաև, որ Thiel Fellowship ծրագիրը տարեկան ամբողջ աշխարհից աջակցում է 20-30 գաղափարի։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները