DigiTec 22. Ինչպիսի՞ն էր տարվա գլխավոր #tech միջոցառումը

2000 գրանցված այցելու, 120 ընկերություն Հայաստանից, Իրանից, Վրաստանից ու Ռուսաստանից, DigiTec Summit-ի 30 խոսնակ 9 երկրից:

Այս վիճակագրությունը դեռ երկար կարելի է շարունակել: Բայց անցնենք տարվա գլխավոր տեխնոիրադարձությանը:

- Advertisement -

Ինչպե՞ս կհիշվի DigiTec22-ը, որո՞նք էին ամենահետաքրքիր իրադարձություններն ու ի՞նչ սպասել տեխնոիրադարձության ավարտից հետո:

How2B-ի թիմը Մարզահամերգային համալիրում էր՝ ամենահետաքրքիր տեղեկատվությունն ու կադրերը Ձեզ ներկայացնելու համար: Գնացինք:

Համաժողով՝ նոր իրականության մասին

Ներդրումներ, նորարարություններ, ձեռքբերումներ ու պլաններ ապագայի մասին: Այս ամենն ու ավելին քննարկվեցին DigiTec-ի առաջին օրը կայացած DigiTec Summit-ի ընթացքում: «Դիջիթեք» համաժողովի նախագահ Րաֆֆի Քասարջյանն իր բացման խոսքում նշեց, որ «այս տարվա համաժողովը մեզ հանդիպած նոր իրականության մասին է»: Եվ 3 օրերի ընթացքում ներկայացվող ստարտափներն ու պրոդուկտները, քննարկվող գաղափարներն ու պլանները հե՛նց այդ իրականությունից էին՝ վառ, երբեմն խնդիրներով ու բարդ լուծումներով լի, բայց նորարարական ու զիլ:

Համաժողովի ընթացքում պանելային քննարկումներում հանդես եկան ամենատարբեր երկրների ներկայացուցիչներ՝ քննարկելով իրենց երկրի փորձը և համադրելով դրանք Հայաստանում տեխնոլոգիական ոլորտում կիրառելիության հետ: Ինչպես, օրինակ, Ֆինլանդիայի օրինակը «պետություն-ընկերություններ» համագործակցության և Nokia-ի՝ ավելի քան 10 հզր կրճատված ինժեներների ու հետագայում հե՛նց դրա շնորհիվ «միաեղջյուր ընկերություններ» ունենալու, և կրթության օգնությամբ գյուղատնտեսականից արդյունաբերական պետություն դառնալու մասին:

Իսկ Հայաստանում խնդիրներից ու դրանց լուծման պլաններից խոսեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով մի շարք ծրագրերի մասին, որոնք առաջիկայում պետք է առավելագույնս «digi» դարձնեն թե՛ պետական, թե՛ մասնավոր ընկերությունները, իսկ Երևանն էլ՝ տարածաշրջանի, կամ, ինչու ոչ, աշխարհի գլխավոր տեխնոլոգիական կենտրոններից մեկը:

Հայաստանի դպրոցներում կներդրվի Google Workspace for Education Fundamentals գործիքակազմը

Digitec22
DigiTec22-ի տաղավարների մի մասը

DigiTec Expo`սկսնակներից մինչև «խաղը փոխողներ»

Էլ ի՞նչ DigiTec, եթե այնտեղ ներկայացված չլինեին հայկական ամենահետաքրքիր նոր ստարտափներն ու արդեն իսկ հայտնի ու «խաղը փոխող» բիզնեսներ՝ ֆինանսաբանկային ոլորտից մինչև կրիպտո:

Եթե Ձեզ մոտ հարց ծագի, թե ինչպիսին է հայկական ստարտափների ապագան, ապա պատասխանը մեկն է՝ հրաշալի: Ֆինանսական ոլորտից Text’n Pay Me ու HighWay BaaS, նորաձևության ոլորտից՝ HopShop ու What to Wear, իսկ 3D անհատականացված իմպլանտների ու վերականգնողական սարքերի ոլորտից՝ AIP Scientific ու Qayltech: Ռեստորանային լուծումներից մինչև հաստոցաշինություն, AI նկարչությունից մինչև հակակարկտային համակարգեր: Այո՛, հայկական ստարտափներն իրապես ամենատարբեր ոլորտներում են:

Qayltech. Ինչպե՞ս են տեխնոլոգիաներն օգնում վերականգնել առողջությունը #How2StartUp

Հատկանշական է, որ այս տարի տաղավարներ ունեին ոչ միայն հայկական ստարտափները, այլ նաև վրացական ստարտափներ, որոնք ներկայացնում էին մի շարք SaaS պրոդուկտներ, ռուսական ստարտափներ՝ AI-ից մինչև հաստոցաշինական լուծումներ առաջարկող, ինչպես նաև իրանական ստարտափներ՝ Իրանական ընկերությունների միություն Գլոբալ իննովացիոն կենտրոնի կողմից. վերջինս 2022 թվականից ԱՏՁՄ անդամ է:

How2B-ի տեսախցիկը մի քանի կադր է որսացել DigiTec22-ի տաղավարներում

Գիտությունն ու մարդիկ՝ պետության զարգացման հիմք

Չհեռանալով չաթից. Հայկական Text’n Pay Me ստարտափը հեշտացնում է ֆինանսական փոխանցումները

Եթե պտտվեիք Մարզահամերգային համալիրի հարկերով, ապա ամենամեծ զարմանքն ու «փայլուն» աչքերը կնկատեիք վերին հարկում, որտեղ մի կողմում ԹՈՒՄՈ-ի ձեռքբերումներն էին, իսկ մյուսում՝ Արմաթ ինժեներական լաբորատորիաների երեխաների հայտնագործություններն ու մեգահետաքրքիր սարքերը: Հայաստանի ու Արցախի ամենատարբեր բնակավայրերից մեկ վայրում հավաքված երեխաները ցուցադրում էին իրենց ստեղծած սարքավորումներն ու նախագծերը, որոնք տարիներ անց դառնալու են է՛լ ավելի մեծ նորարարությունների հիմք՝ հօգուտ Հայաստանի, և, ինչու ոչ, աշխարհի:

Ի դեպ, DigiTec-ում էր ներկայացված նաև Արմաթի առաջին «շրջանավարտ-ստարտափը»՝ Նոյեմբերյան քաղաքում ստեղծված ProtoLab-ը, որը 3D մոդելավորմամբ և տպագրությամբ զբաղվող տեխնոինժեներական աշխատանոց է:

Գիտությունն ու կրթությունը, փոքր տարիքից ինժեներական ամենահետաքրքիր նորամուծություններին ծանոթացումը, իսկ հետո էլ՝ դրանց ստեղծմանն առնչությունը, իրավամբ, պետության՝ գիտահեն զարգացման շարժիչն են:

Է՞լ ինչ կար

Սուրճի շուրջ հանդիպումներ տեխնոոլորտի ներկայացուցիչների հետ, «Ներդրողների օր»՝ ոլորտի կարևոր թեմաների քննարկմամբ, համագործակցության հուշագչրեր «պետություն-ընկերություններ» ձևաչափով և ոչ միայն, նեթվորքինգ Մարզահամերգայինի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա, հնարավորություններ ու ծանոթություններ:

Այս ամենն ու ավելին տարվա գլխավոր tech իրադարձության հիմքում էին: Ինչպիսի՞ն էր DigiTec22-ը How2B-ի «նկարահանող աչքերով»՝ դիտե՛ք այստեղ:

Իսկ թե ինչպիսին կլինի համագործակցության հուշագրերի ու նեթվորքինգի, առաջարկների ու նոր ստեղծող պրոդուկտների արդյունքը, կտեսնենք առաջիկայում:

Հետևե՛ք How2B-ին՝ բաց չթողնելու բիզնես և տեխնոլոգիական ոլորտի ամենաթարմ նորությունները: Մեր Տելեգրամն էլ այդ հարցում Ձեզ լավագույնս օգտակար կլինի:

Կարդացե՛ք նաև՝

spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև

Վերջին նորությունները

DigiTec 22. Ինչպիսի՞ն էր տարվա գլխավոր #tech միջոցառումը
Հայկուհի Գրիգորյանhttp://how2b.am
Եթե կոնտենտը մարդ լիներ, մենք անպայման մոտ ընկերներ կլինեինք։ Բայց, ես Հայկուհին եմ, How2B-ի խմբագիրներից մեկը։ Մասնագիտությամբ՝ կառավարիչ, ուղեղով՝ ստարտափեր, սրտով՝ ասիական փոքր ու մեծ քաղաքներում ընդեղեն վաճառող։