Կազմակերպիչ՝ EIF, Gyumri Technology Center – GTC
Վերջնաժամկետ՝ մարտի 10
Տևողություն՝ 2 ամիս
Անցկացման վայր՝ Gyumri Technology Center – GTC
Միջոցառման մասին
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF) ) և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (Gyumri Technology Center – GTC )՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո մեկնարկում են Google Analytics & SEO դասընթաց:
Դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն որոնողական համակարգերի օպտիմալացման, տեխնիկակական աուդիտի իրականացման, բանալի բառերի ընտրության, կլաստերացման, ներքին կամ on-page օպտիմալացման, արտաքին և ներքին հղումների հետ աշխատանքի, հարցումների իրականացման, սոցիալական ազդակների, կայքերի վերլուծության մեթոդներն ու սկզբունքները, ինչպես նաև Screaming Frog, Xmind և անհրաժեշտ այլ ծրագրեր։
Մասնակցել կարող են 15-29 տարեկան երիտասարդներն, ովքեր տիրապետում են HTML/CSS-ի բազային գիտելիքների։ Ոլորտում աշխատանքային փորձը կամ նախնական գիտելիքները կդիտվեն որպես առավելություն։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը ներառյալ լրացնել հետևյալ այս հայտաձևը։
Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։