Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը, որին են պատկանում Facebook, Instagram, WhatsApp և այլ ռեսուրսներ, պլանավորում աշխատատեղերի նոր կրճատումներ կատարել, հաղորդում է Financial Times-ը:
Ըստ աղբյուրի հաղորդման՝ կրճատումների նոր փուլը տեղի կունենա մարտին, սակայն դրա մանրամասները դեռ հայտնի չեն: Բացի այդ, աշխատակիցների ապագայի հետ կապված անորոշությունը խանգարում է ղեկավարներին պլանավորել աշխատանքը և հետևել դրա կատարմանը:
Աղբյուրը նաև հաղորդում է, որ Մարկ Ցուկերբերգը խոստացել է այս տարին Meta-ի համար դարձնել «արդյունավետության տարի», և առանց երկար մտածելու կրճատել ցածր առաջնահերթություն ունեցող և ցածր արդյունավետություն ցույց տվող հաստիքները:
Նոյեմբերին Meta-ն աշխատանքից ազատել էր մոտ 11000 աշխատակցի՝ ընկերության ընդհանուր աշխատուժի 13%-ը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: