Google-ի որոնման բաժնի ղեկավար Պրաբհակար Ռագավանը ևս մեկ անգամ հիշեցրել է օգտատերերին, որ AI բոտերից ստացված տեղեկատվությանը չի կարելի վստահել 100%-ով։ Երբեմն տրամադրված տվյալները կարող են լինել ամբողջովին հորինված:
«Արհեստական բանականության այս տեսակը, որի մասին մենք հիմա խոսում ենք, երբեմն կարող է առաջացնել այն, ինչ մենք անվանում ենք հալյուցինացիաներ։ Այսինքն՝ մեքենան տալիս է շատ համոզիչ, բայց իրականում հորինված պատասխաններ», — ասել է Ռագավանը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում։
Ըստ փորձագետի, մշակողների խնդիրն է նվազագույնի հասցնել նման «հալյուցինացիաների» թիվը։
Google-ի՝ վերջերս կայացած շնորհանդեսի ժամանակ «ChatGPT մրցակից» չատբոտ Bard-ը ելույթի ժամանակ անճշտություն էր թույլ տվել, ինչի հետևանքով Alphabet-ի բաժնետոմսերերի գինն ընկել է 8,9%-ով։
Ռագավանը մարդկանց կոչ է արել զգոն լինել չաթբոտի կողմից ներկայացված արդյունքների նկատմամբ:Ըստ թոփ մենեջերի՝ մշակողները պետք է օգտատերերին տրամադրեն արդյունքները ստուգելու գործիքներ՝ ներառյալ աղբյուրների բացահայտման հնարավորություն։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: