Հայաստանում ընթանում է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» կազմակերպած «Ամունդի-Ակբա» տնտեսական համաժողովը։
Համաժողովը բաղկացած է երկու բաժնից՝ պրեզենտացիոն մասից, որի ընթացքում կներկայացվեն մակրոտնտեսական հեռանկարները, Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի ներդրումային ռազմավարությունն ու ՀՀ դրամավարկային քաղաքականության առանձնահատկությունները, և պանելային քննարկման մասից, որի շրջանակում կքննարկվեն կրիպտոարժույթները, բլոկչեյնը, ինչպես նաև բնապահպանական, սոցիալական և կառավարչական գործոնների (ESG) դերը երկրի զարգացման գործում։
Համաժողովին մասնակցում են Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ Ամունդիի Ակտիվների ռազմավարական տեղաբաշխման և ֆիդուցիար կառավարման ղեկավար, պատվիրակված ներդրումային լուծումների պատասխանատու Ֆրեդերիկ Պասկալը, Ամունդի ինստիտուտի ներկայացուցիչ, ստրատեգ Տրիստան Պերիեն, ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, ոլորտային այլ փորձագետներ։
Ավելին կարող եք իմանալ այս հղմամբ:
Տնտեսական համաժողովին կարող եք առցանց հետևել այս հղմամբ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։