Apple ընկերությունը ներկայացրել է արմատապես թարմացված MacBook Pro-ներ։ Նոր նոթբուքերը պարունակում են բոլորովին նոր M1 Pro և M1 Max չիպեր՝ առաջին պրոֆեսիոնալ աշխատանքային չիպերը, որոնք հատուկ նախագծված են Mac-երի համար:
Նոր MacBook-երը ներկայացված են երկու չափերով 14 և 16 դյույմ։ Երկու մոդելներն էլ ունեն ապշեցուցիչ մեքենայական ուսուցման և գրաֆիկայի հնարավորություններ։ Նոր MacBook Pro-ն ունի հիանալի Liquid Retina XDR էկրան, լրացուցիչ միացման համար պորտերի լայն տեսականի, 1080p FaceTime HD տեսախցիկ և լավագույն աուդիո համակարգը բոլոր MacBook-երի շարքում։ Շնորհիվ M1 Pro և M1 Max չիպերի օգտատերերեը ապահովցված են աշխատանքի մաքիսմալ հարամարավետությամբ։
Այն նախատեսված է ծրագրավորողների, լուսանկարիչների, ռեժիսորների, 3D դիզայներների, գիտնականների և կոմպոզիտորների համար։
«Մենք մեր առաջ խնդիր էինք դրել ստեղծել լավագույն պրոֆեսիոնալ նոթբուքը, այսօր հպարտությամբ ներկայացնում ենք նոր MacBook Pro-ն M1 Pro և M1 Max չիպերով»,- նշել է Գրեգ Ջոզվիակը՝ Apple-ի միջազգային մարքեթինգի ավագ փոխնախագահը։